«Այնտրախտի» առաջատար Լուկա Յովիչը շատ մոտ է «Ռեալ» տեղափոխվելուն: Bild-ը հայտնում է, որ «արքայական» ակումբը և 21-ամյա հարձակվողը վերջնական համաձայնության են եկել: Նշվում է, որ «Ռեալը» 50 միլիոն եվրո կվճարի տրանսֆերի համար: Խաղացողի հետ 6-ամյա պայմանագիր կկնքվի: Յովիչի ծառայություններով լրջորեն հետաքրքրված էր «Բարսելոնան»: Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում Յովիչը 25 հանդիպման է մասնակցել՝ խփելով 16 գոլ:
Ավելին
ՄՅՈւ-ի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտարարել է, որ դեմ չի լինի աշխատել Գերմանիայում: «Գերմանիայում ես դեռ չեմ աշխատել. ինչո՞ւ ոչ: Ես կցանկանայի հաղթել Չեմպիոնների լիգան 3-րդ թիմի հետ և նվաճել 5-րդ չեմպիոնությունը տարբեր երկրներում 5-րդ թիմի հետ: Այն, ինչ ցանկանում ես, միշտ չէ, որ կատրվում է: Իմ ձգտումները եզրափակված չեն այս փոքրիկ քմահաճությաբ:»,- մասնագետիի […]
Ավելին
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչն ամփոփել է բունդեսլիգայի 27-րդ տուրում «Ֆրայբուրգի» հետ ոչ-ոքին(1:1): «Մենք մեզ պետք է մեղադրենք երկու բանում: Առաջին խաղակեսում մենք գործում էինք ոչ այնպես, ինչպես ես պատկերացնում էի:Եղավ բաց ֆուտբոլ, հարվածների փոխանակումով: Իսկ երկրորդ խաղակեսում մենք չօգտագործեցինք շատ հնարավորություններ:Դրանք խաղի հիմնական պահերն էին: 1:1 հաշվի ժամանակ՝ ընդմիջմանը, ամեն ինչ կարգին էր:Բայց երկրորդ […]
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 27-րդ տուրում կայացան մի շարք հանդիպումներ: «Բավարիան» հյուրընկալվելիս ոչ-ոքի ավարտեց «Ֆրայբուրգի» հետ հանդիպումը: Մյունխենյան թիմի գոլը խփել է Ռոբերտ Լևանդովսկին: «Բորուսիան» հյուրընկալել էր «Վոլֆսբուրգին» և հաղթեց 2:0 հաշվով. հանդիպման ավելացված առաջին րոպեին Պակո Ալկասերը տուգանայինից կատարած հուժկու հարվածով բացել է հաշիվը. ևս 3 րոպե անց իսպանացին դուբլ է ձևակերպել:: Այսպիսով, այս կարևոր հաղթանակից […]
Ավելին
Հարձակվող Անդրեյ Կրամարիչը դարձել է «Հոֆենհայմի» ռեկորդակիրը: Խորվաթը «Բայերի» դեմ խաղում (4:1) դարձել է գոլի հեղինակ՝ այդպիսով Զինսհայմի թիմում իր խափած գնդակների թիվը հասցնելով 47-ի: Դա «ՀՈֆենհայմի» պատմության մեջ լավագույն ցուցանիշն է:Նախքին ռեկորդը պատկանում էր Սեյադ Սալիհովիչին (46 գոլ):
Ավելին
«Բենֆիկայի» հարձակվող Լուկա Յովիչը, ով վարձակալության հիմունքներով հանդես է գալիս «Այնտրախտում», կարող է տեղափոխվել «Ռեալ»: El Chiringuito-ն, հայտնում է, որ Յովիչի գործակալ Ֆալի Ռամադանիի և մադրիդյան ակումբի գլխավոր տնօրեն Խոսե Անխել Սանչեսի երկխոսության արդյունքը մոտ է դրականին: Նշվում է, որ 22-ամյա սերբ ֆուտբոլիստն ավելի մոտ է «Ռեալ» տեղափոխվելուն, քան «Բարսելոնա», որը «Բավարիայի» հետ մեկտեղ փորձում […]
Ավելին
«Բավարիայի» պաշտպան Ժերոմ Բոատենգն ամռանը կփոխի ակումբը: Ինչպես հայտնեւմ է Süddeutsche Zeitung-ը, մյունխենյան ակումբի վերջին ձեռքբերումների՝ Լյուկա Էրնանդեսի և Բենժամեն Պավարի պատճառով Բոատենգը կհեռանա «Բավարիայից»: Հարցականի տակ է նաև Մաթս Հումելսի ապագան:Նրանցից մեկը հաստատ կհեռանա «Բավարիայից»:
Ավելին
Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարկո Ռոյսը մեկնաբանել է Հոլանդիայի ընտրանու հետ խաղում հաղթանակը: Հանդիպման 90-րդ րոպեին Ռոյսը կատարել էր փոխանցում Նիկո Շուլցին, որից պաշտպանը խփել էր հաղթական գնդակը: «Ես չեմ որոշել, այլ օգնել եմ որոշել խաղի ելքը: 2-րդ խաղակեսում մենք շատ խորն էինք գործում պաշտպանությունում, բայց արդյունքում կարողացանք հասցնել նոկաուտի ենթարկող հարվածը: Մենք ունենք ընտիր երտասարդ […]
Ավելին
Հոլանդիայի հավաքականի պաշտպան Մատեյս դե Լիգտը մեկնաբանել է ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլում Գերմանիայից կրած պարտությունը (2:3): «Առաջին խաղակեսում մենք ոչ այնքան լավ էինք խաղում, քիչ էինք ճնշում գործադրում մրցակցի վրա: Մենք, ինչպես հարկն է, խաղացինք ընդմիջումից հետո, իսկ նրանք ստիպված եղան օգտագործել երկար փոխանցումները, այդպես ավելի հեշտ էր իմ ու Վիրջիլի համար: 2-րդ խաղակեսում մենք սկսեցինք […]
Ավելին
Արտառոց դեպք է տեղի ունեցել Գերմանիա – Սերբիա ընկերական հանդիպման ընթացքում: Գերմանացի հայտնի սպորտային մեկնաբան Անդրե Ֆոյգտը պատմել է մի խումբ ֆանատների կողմից արված ռասիստական բնույթի արտահայտությունների մասին. «Երբ Սանեն ստանում էր գնդակը նրան անվանում էին «նիգեր», իսկ երբ գնդակը ստանում էր Գյունդողանը, գոռում էին՝ «թուրք»: Ես հարցրեցի՝ արդյո՞ք ճիշտ է հավաքականի ֆուտբոլիստներին այդպես անվանելը, […]
Ավելին
1 259 260 261 262 263 264

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023