Carabao Cup.Հոկեյ Էնֆիլդում, Յունայթեդն անակնկալ արտագնա հաղթանակ տարավ?

Carabao Cup.Հոկեյ Էնֆիլդում, Յունայթեդն անակնկալ արտագնա հաղթանակ տարավ?

31/10/2019 - 10:36

Անգլիայի լիգայի գավաթի շրջանակներում կայացավ 1/8 եզրափակչի վերջին 3 հանդիպումները։ «Լիվերպուլն» ու «Արսենալն» «Էնֆիլդում» իսկական թրիլլեր էին պատրաստել երկրպագուների համար։

Նախ նշենք,որ ինչպես և սպասվում էր թիմերը դաշտ էին դուրս եկել երկրորդ կազմերով, հատկապես՝ Յուրգեն Կլոպը երիտասարդ շատ խաղացողների իրնեց դրսևորելու հնարավորություն տվեց։

Հանդիպման հաշիվը բացվեց արդեն 6-րդ րոպեին․ «Արսենալի» կազմում անմեղ իրավիճակում ինքնագոլի հեղինակ դարձավ Շոդրան Մուստաֆին, այնուհետև 19-36-րդ րոպեներն ընկած ժամանահատվածում «Արսենալի» խաղացողները գրավում էին միայն մրցակցի դարպասը»՝ հաշիվը դարձնելով 1։3։ Մեկ անգամ աչքի ընկավ Լուկաս Տորեյրան, իսկ Գաբրիել Մարտինելլին դարձավ դուբլի հեղինակ։

Այնուհետև, նուն Մարտինելլին 42-րդ րոպեին սեփական դարպասին 11 մետրանոց հարված բերեց, որն անվրեպ իրացրեց Ջեյմս Միլները՝ 2։3։ Այսպիսով, կարելի է ասել, որ առաջին խաղակեսում խփված բոլոր 5 գնդակներում իրենց դերակատարումն ունեին «Արսենալի» խաղացողները։

Երկրորդ խաղակեսում ներկայացումը շարունակվեց․ 54 և 58-րդ րոպեներին թիմերը փոխանակվեցին մեկակական գնդակով։ Նախ 54-րդ րոպեին Ջեյմս Միլների կոպիտ սխալից օգտվել՝ զինագործների կազմում գոլի հեղինակ դարձավ Էյսլի Մեյտլենդ-Նայլսը, իսկ 58-րդ րոպեին Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը դարձավ բավականին գեղեցիկ գոլի հեղինակ՝ հաշիվը դարձնելով 3։4։

62-րդ րոպեին Դիվոկ Օրիգին հաշիվը դարձնում է 4։4, իսկ 70-րդ րոպեին լոնդոնյան ակումբի կազմում ոչ պակաս գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Ջոզեֆ Վիլոուքը՝ հաշիվը դարձնելով գերգոլառատ՝ 4։5։

Երբ թվում էր՝ «Արսենալը» այս կհաղթի այս ֆանտաստիկ հանդիպումը, կրկին գործի անցավ Դիվոկ Օրիգին։ Մրցավարի կողմից ավելացված վերջին՝ 4-րդ րոպեին, երիտասարդ Նեկո Վիլիամսի հրաշալի փոխանցումից հետո Օրիգին կմրատաձև հարվածով դարձավ գոլի հեղինակ՝ խաղը տեղափոխելով 11 մետրանոց հարվածաշար, որտեղ մվճռորոշ դարձավ Դանի Սեբալյոսի վրիպումը։

«Լիվերպուլ» 5։5 (5:4) – «Արսենալ»

Իսկ «Սթեմֆորդ Բրիջում» իրար հետ էին մրցում «Չելսին» և «Յունայթեդը»։ Հանդիպմումն ինչ-որ չափով անանակնկալ ավարտ ունեցավ, քանի որ «Չելսին» վերջին 7 խաղերում հաղթանակ էր տարել, իսկ ՄՅՈՒ-ն, ինչպես գիտենք, դժվարությամբ է հաղթանակներ տանում արտագնա հանդիպումներում։

Հանդիպման իսկական հերոս դարձավ Մարկուս Ռեշֆորդը, ով դարձավ դուբլի հեղինակ։ Նախ նա 25-րդ րոպեին հստակ իրացրեց 11 մետրանոցը, նախքան նրա երկրորդ գնդակը, 61-րդ րոպեին Միշի Բաթշուային հավասարեցրեց հաշվը, իսկ 73-րդ րոպեին Ռեշֆորդը տուգանայինից կատարած անհավանական հարվածով «Յունայթեդին» դուրս բերեց Լիգայի գավաթի 1/4 եզրափակիչ։

Իսկ 1/4 եզրափակչի վերջին մասնակիցը դարձավ «Աստոն Վիլլան»։ «Վիլլային» հաջողվեց սեփական հարկի տակ 2։1 հաշվով առավելության հասնել «Վուլվզի» նկատմամբ։

Տանտերերի կազմում գոլերի հեղինակներ դարձան Անվար Էլ-Ղազին և Ահմեդ Էլմուհամադին, իսկ «գայլերի» կազմում միակ գնդակը խփեց Պատրիկ Կուտրոնեն։

Այպիսով, քառորդ եզրափակիչ դուրս եկան «Էվերթոնը», «Աստոն Վիլլան», «Ման Սիթին», «Լեսթերը», «Կոլչեսթեր Յունայթեդը», «Ման Յունայթեդը», «Օքսֆորդ Յունայթեդը» և «Լիվերպուլը»։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023