Բավարիան հաղթեց նվազագույն հաշվով (տեսանյութ)

Բավարիան հաղթեց նվազագույն հաշվով (տեսանյութ)

23/02/2019 - 20:30

Գերմանական Բունդեսլիգայի 23-րդ տուրում «Բավարիան» հյուրընկալել էր «Հերտային»:

Գերմանիայի գործող չեմպիոնը հաղթեց նվազագույն հաշվով: Հանդիպման միակ գոլը 62-րդ րոպեին խփել է Խավի Մարտինեսը:

84-րդ րոպեին տանտերերը մնացել են 10 ֆուտբոլիստներով. հեռացվել է Ռեկիկը:

Այս հաղթանակից հետո Նիկո Կովաչի գլխավորած թիմը վաստակում է 51 միավոր և հավասարվում Դորտմունդի «Բորուսիային», որը տուրի հանդիպումը դեռ չի անցկացրել:

Տուրի մյուս հանդիպումների արդյունքները.

«Բորուսիա» Մ. – «Վոլֆսբուրգ»՝ 0:3
«Ֆրայբուրգ»- «Աուգսբուրգ»՝ 5:1
«Մայնց» – «Շալկե»՝ 3:0

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023