Author Archives: Miqayel

Հենրիխ Մխիթարյանի ֆանտաստիկ սահանկումն ու Բենֆիկայի գրոհի կասեցումը 🎥

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի առաջին խաղում «Ինտերը» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց «Բենֆիկային»։ «Ներաձուրիների» կազմից ողջ հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը, ով դրվագներից մեկում հիանալի սահանկումով գնդակը խլեց «արծիվների» պաշտպան Անտոնիու Սիլվայից և կասեցրեց մրցակցի հավանական վտանգավոր գրոհը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Բերնարդուն 7 վայրկրյանում գնդակը 3 անգամ անցկացրել է Բավարիայի ֆուտբոլիստների ոտքերի արանքով🎥

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթեց «Բավարիային»։ «Քաղաքաբնակների» կազմից հիանալի հանդիպում անցկացրեց Բերնարդու Սիլվան` դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ։ Բացի դրանից, պորտուգալացի կիսապաշտպանն աչքի ընկավ նաև անհատական փայլուն խաղով։ Դրվագներից մեկում 28-ամյա ֆուտբոլիստն ընդամենը 7 վայրկյանում գնդակը 3 անգամ անցկացրեց «Բավարիայի» ֆուտբոլիստների ոտքերի արանքով։ Բերնարդուի հնարքներից […]

Միլանի տրանսֆերային նպատակներն. ակումբը հետաքրքրված է մի շարք ֆուտբոլիստների ծառայություններով

«Միլանը» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել նվազագույնը չորս ֆուտբոլիստի։ Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, «ռոսոներիների» տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինին և սպորտային տնօրեն Ֆրեդերիկ Մասարան արդեն կողմնորոշվել են ակումբի տրանսֆերային նպատակների հարցում։ Հաղորդվում է, որ Օլիվիե Ժիրուն, մեծ հավանականությամբ, կերկարաձգի պայմանագիրը «Միլանի» հետ, սակայն Զլատան Իբրահիմովիչի ապագան անորոշ է, այդ պատճառով էլ ակումբն […]

Ինտերն իր բարձրության վրա է` վստահ խաղով հաղթելով Բենֆիկային🎥

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի առաջին խաղում «Ինտերը» հյուրընկալվելիս մրցեց «Բենֆիկայի» դեմ։ «Ներաձուրիները» բավական վստահ հանդիպում անցկացրին և ապացուցեցին իրենց բարձր կարգն` «արծիվներին» հաղթելով 2:0 հաշվով։ Սիմոնե Ինձզագիի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Նիկոլո Բարելան ու Ռոմելու Լուկակուն։ Այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 19-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Ման. Սիթին ֆանտաստիկ է` հիասքանչ խաղով ջախջախելով Բավարիային🎥

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ մրցեց «Բավարիայի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ «քաղաքաբնակները» պարզապես հիասքանչ հանդիպում անցկացրին և 3:0 հաշվով ջախջախեցին «ռեկորդ մայսթերին»։ Պեպ Գվարդիոլայի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Ռոդրին, Բերնարդու Սիլվան ու Էրլինգ Հոլանդը։ Նշենք, որ այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի19-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի […]

Ռոդրիի հիասքանչ գոլը Բավարիայի դեմ խաղում 🎥

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ մրցում է «Բավարիայի» դեմ։ 27-րդ րոպեին «քաղաքաբնակների» կիսապաշտպան Ռոդրին պտտեցրած հարվածով հիասքանչ գոլի հեղինակ դարձավ` բացելով հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Բենֆիկա – Ինտեր. Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչում «Ինտերը» Լիսաբոնի «Դա Լուժ» մարզադաշտում կմրցի «Բենֆիկայի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Մանչեսթեր Սիթի – Բավարիա. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» մարզադաշտում կմրցի «Բավարիայի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

«FootGoal». Չեմպիոնների լիգայի բոլոր միստիկ ինտրիգները🎥

Interfootball-ը ներկայացնում է «FootGoal» հաղորդաշարի նոր թողարկումը` նվիրված Չեմպիոնների լիգայի բոլոր միստիկ ինտրիգներին։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Անգլիական գրանդը հետաքրքրված է Գավիի ծառայություններով

«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին, հնարավոր է, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակում լքի «բլաուգրանայի» շարքերը։ Ինչպես հայտնում է As-ը, 18-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Չելսին»։ Աղբյուրի փոխանցմամբ` «ազնվականները» ցանկանում են օգտվել այն հանգամանքից, որ Լա լիգան չի գրանցել Գավիի կնքած պրոֆեսիոնալ պայմանագիրը, ինչի հետևանքով նա սույն թվականի հունիսի 30-ից հետո կարող է դառնալ ազատ գործակալ։ […]

1 698 699 700 701 702 1,936