Անգլիական գրանդը հետաքրքրված է Գավիի ծառայություններով

Անգլիական գրանդը հետաքրքրված է Գավիի ծառայություններով

11/04/2023 - 15:04

«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին, հնարավոր է, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակում լքի «բլաուգրանայի» շարքերը։

Ինչպես հայտնում է As-ը, 18-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Չելսին»։

Աղբյուրի փոխանցմամբ` «ազնվականները» ցանկանում են օգտվել այն հանգամանքից, որ Լա լիգան չի գրանցել Գավիի կնքած պրոֆեսիոնալ պայմանագիրը, ինչի հետևանքով նա սույն թվականի հունիսի 30-ից հետո կարող է դառնալ ազատ գործակալ։

Հաղորդվում է, որ երեք շաբաթ առաջ «Չելսիի» պատվիրակությունը, սպորտային տնօրեն Քրիստոֆեր Վիվելի գլխավորությամբ, Մադրիդում հանդիպել է Գավիի գործակալ Իվան դե լա Պենիայի հետ։

«Թոշակառուների» բարձրաստիճան պաշտոնյաները Դե լա Պենիային հայտնել են, որ ցանկանում են պայմանագիր կնքել Գավիի հետ։

Բացի դրանից, նրանք Գավիին պատրաստ են առաջարկել երկարաժամկետ պայմանագիր և խոշոր հավելավճար` «Չելսիի» շարքերը համալրելու դեպքում։

Սպասվում է, որ Գավին մշտական տեղ է ունենալու լոնդոնյան ակումբի կազմում` լինելով թիմի աստղերից ու առանցքային ֆուտբոլիստներից մեկը։

Կողմերը պայմանավորվել եմ մոտ ժամանակներս շարունակել բանակցությունները։ Նրանք ևս մեկ հանդիպում կունենան, որի ընթացքում հավանական գործարքը կքննարկեն ավելի մանրամասն։

Ինքը` Գավին, ստեղծված իրավիճակից անչափ դժգոհ է և պատրաստ է առաջարկներ լսել այլ ակումբներից։

Հավելենք, որ 18-ամյա ֆուտբոլիստը «բլաուգրանայի» սան է, որի կազմում մինչ օրս անցկացրել է 87 հանդիպում` դառնալով 4 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023