Ըմբշամարտի ԵԱ. Հրայր Ալիխանյանը պարտվեց 1/4 եզրափակիչում
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Պայքարն են սկսել նաև 74 կգ քաշային կարգի ազատ ոճի ըմբիշները, որի շրջանակում Հայաստանը ներկայացնում է Հրայր Ալիխանյանը։ Մեկնարկային գոտեմարտում հաղթելուց հետո Ալիխանյանը 1/4 եզրափակիչում 0:3 հաշվով պարտվեց Սլովակիան ներկայացնող Թայմուրազ Սալկազանովին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am