Պաշտոնական. Զլատան Իբրահիմովիչն ավարտեց կարիերան
«Միլանի» և Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է կարիերան ավարտելու մասին. «Դժվարանում եմ շնչել, սակայն ամեն ինչ նորմալ է։ Որքա՜ն հիշողություններ կան այս մարզադաշտի հետ կապված (խմբ.` խոսքը «Սան սիրո» մարզադաշտի մասին է)։ Սկզբում այն ինձ սեր տվեց, իսկ այնուհետև` երջանկություն։ Շնորհակալ եմ ընտանիքիս` համբերատարության համար։ Շնորհակալ եմ երկրորդ ընտանիքիս՝ խաղընկերներին, մարզիչներին, անձնակազմին, ղեկավարներին։ […]