Պաշտոնական. Կարիմ Բենզեման հեռանում է Ռեալից

Պաշտոնական. Կարիմ Բենզեման հեռանում է Ռեալից

04/06/2023 - 14:17

Ինչպես տեղեկացնում է «Ռեալ Մադրիդի» պաշտոնական կայքը, Կարիմ Բենզեման ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է ակումբից։

Կողմերի միջև պայմանագիրն ավարտվում է սույն թվականի հունիսի 30-ին, որը չի երկարաձգվելու. ֆրանսիացի հարձակվողը կհեռանա ազատ գործակալի կարգավիճակում։

«Սերուցքայինները» հայտնում են նաև, որ հունիսի 6-ին հատուկ միջոցառման ժամանակ ակումբը հրաժեշտ կտա Բենզեմային։

Հավելենք, որ Կարիմ Բենզեման «Ռեալի» կազմում հանդես էր գալիս 2009 թ. հուլիսից` անցկացրած 647 խաղում դառնալով 353 գոլի և 165 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023