Author Archives: Miqayel

Ման. Սիթին առավելության հասավ Ինտերի նկատմամբ` դառնալով ՉԼ հաղթող 🎥

Ստամբուլի «Օլիմպիական» մարզադաշտում կայացավ Չեմպիոնների լիգայի 2022/23 խաղարկության եզրափակիչը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Մանչեսթեր Սիթին» ու «Ինտերը»։ Առաջին կեսն անցավ բավական լարված և հետախուզական պայքարում, որի ընթացքում գրեթե գոլային պահեր չեղան։ Հանդիպման առաջին խաղակեսը նշանավորվեց միայն «քաղաքաբնակների» կիսապաշտպան Կևին դե Բրույնեի վնասվածքով, ով 36-րդ րոպեին դաշտում տեղը զիջեց Ֆիլ Ֆոդենին։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում էլ […]

Ռոդրին առաջ մղեց Ման. Սիթիին Ինտերի դեմ խաղում🎥

Ստամբուլի «Օլիմպիական» մարզադաշտում կայանում է Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, որի շրջանակում միմյանց դեմ են մրցում «Ման. Սիթին» ու «Ինտերը»։ 68-րդ րոպեին «քաղաքաբնկաների» կազմից աչքի ընկավ Ռոդրին` բացելով հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

ԿԴԲ-ն Չեմպիոնների լիգայի երկրորդ եզրափակիչն անընդմեջ վնասվածք ստացավ ու փոխարինվեց🎥

Ստամբուլի «Օլիմպիական» մարզադաշտում կայանում է Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, որի շրջանակում միմյանց դեմ են մրցում «Ման. Սիթին» ու «Ինտերը»։ Հանդիպման առաջին կեսը նշանավորվեց «քաղաքաբնակների» կիսապաշտպան Կևին դե Բրույնեի վնասվածքով, ով փոխարինվեց 36-րդ րոպեին` դաշտում տեղը զիջելով Ֆիլ Ֆոդենին։ Նշենք, որ բելգիացի ֆուտբոլիստը Չեմպիոնների լիգայի երկրորդ եզրափակիչն անընդմեջ վնասվածք է ստանում և փոխարինվում։ 2021 թվականին, երբ «Ման. […]

Ման. Սիթին ու Ինտերն առաջին կեսից հետո չեն պարզում հաղթողին

Ստամբուլի «Օլիմպիական» մարզադաշտում կայանում է Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, որի շրջանակում միմյանց դեմ են մրցում «Ման. Սիթին» ու «Ինտերը»։ Առաջին կեսից հետո կողմերը չեն պարզում հաղթողին. գրանցվում է 0:0 հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Մանչեսթեր Սիթի – Ինտեր. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Ստամբուլի Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքի անվան «Օլիմպիական» մարզադաշտում կկայանա Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, որի շրջանակում միմյանց դեմ կմրցեն «Մանչեսթեր Սիթին» ու «Ինտերը»։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Գործարքը կայացած է. Լեո Մեսսին տեղափոխվում է Ինտեր Մայամի

ՊՍԺ-ի հարձակվող Լեո Մեսսին ազատ գործակալի կարգավիճակում կարիերան կշարունակի ամերիկյան ՄԼՍ-ը ներկայայցող «Ինտեր Մայամիի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, արգենտինացի ֆուտբոլիստի որոշումը վերջնական է, քանի որ «Բարսելոնան» ներկա պահին չի կարող բավարարել նրա ֆինանսական պահանջները։ Բացի դրանից, «բլաուգրանան» խնդիրներ ունի Լա լիգայի ֆինանսական մի շարք օրենքների հետ, որոնք շրջանցել չի կարող։ Խաղից դուրս […]

Բրահիմ Դիասը վերադառնալու է Ռեալ Մադրիդ

«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Բրահիմ Դիասը, ով վարձավճարով հանդես էր գալիս «Միլանի» կազմում, հուլիսի 1-ից հետո կվերադառնա «արքայական» ակումբ: Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «սերուցքայինների» մարզչական շտաբը լուրջ հույսեր է կապում 23-ամյա ֆուտբոլիստի հետ և պատրաստ են 2023/24 մրցաշրջանում նրան դարձնել ակումբի առանցքային ֆուտբոլիստներից մեկը: Սպասվում է, որ Դիասը «Ռեալում» կփոխարինի Մարկո Ասենսիոյին, ով կարիերան […]

Ռաուլը, հնարավոր է, գլխավորի Լա լիգան ներկայացնող ակումբը

«Խետաֆեում», հնարավոր է, շուտով մարզչական փոփոխություն տեղի ունենա։ Բանն այն է, ինչպես հայտնում է Marca-ն, «Խետաֆեի» գլխավոր մարզիչ Պեպե Բորդալասը մտադիր է չերկարաձգել պայմանագիրն ակումբի հետ, որն ավարտվում է սույն թվականի հունիսի 30-ին։ 59-ամյա մասնագետը Լա լիգայի 2022/23 մրցաշրջանի ավարտից 7 տուր առաջ գլխավորեց «Խետաֆեն» և ակումբին օգնեց առաջնությունն ավարտել 15-րդ հորիզոնականում` պահպանելով տեղն ուժեղագույնների […]

Ալ Իթիհադը շատ մոտ է ևս մեկ համաշխարհային ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելուն

«Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Իթիհադի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, սաուդարաբական ակումբը ֆրանսիացի ֆուտբոլիստին մինչև մինչև 2025 թ. հունիսի 30-ը պայմանագիր է առաջարկել։ 32-ամյա ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը լինելու է 100 մլն եվրո, որը ներառելու է նաև տարբեր կոմերցիոն համագործակցություններ և հավելավճարներ։ Աղբյուրի փոխանցմամբ` Կանտեին դուր […]

Պաշտոնական. Կարիմ Բենզեման տեղափոխվեց Ալ Իթիհիադ

Ինչպես տեղեկացնում է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Իթիհադի» մամուլի ծառայությունն, ակումբը պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հարձակվող Կարիմ Բենզեմայի հետ։ Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2026 թ. հունիսի 30-ը, իսկ ֆրանսիացի հարձակվողի տարեկան աշխատավարձը լինելու է 200 մլն եվրո։ Նշենք, որ «Ալ Իթիհադը» դարձել է Սաուդյան Արաբիայի Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանի չեմպիոնը, որը մարզում է […]

1 647 648 649 650 651 1,933