Author Archives: Miqayel

ՉԼ որակավորման առաջին փուլ. Ուրարտուն իմացավ իր մրցակցին

ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացավ Չեմպիոնների լիգայի 2023/24 խաղարկության որակավորման առաջին փուլի վիճակահանությունը։ Մրցաշարի այդ փուլից պայքարն սկսելու է նաև Fastex Հայաստանի նորընծա չեմպիոն «Ուրարտուն», որը վիճակահանության արդյունքում մրցակից ստացավ Բոսնիա և Հերցեգովինան ներկայացնող «Զրինսկի Մոստարին»։ Նշենք, որ որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումները կկայանան հուլիսի 11-12-ին, իսկ պատասխան խաղերը` հուլիսի 18-19-ին։

ՉԼ որակավորման առաջին փուլի վիճակահանություն. ուղիղ եթեր

ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կկայանա Չեմպիոնների լիգայի 2023/24 խաղարկության որակավորման առաջին փուլի վիճակահանությունը։ Վիճակահանության մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 16:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Պաշտոնական. Քրիստոֆեր Նկունկուն տեղափոխվեց Չելսի

Ինչպես տեղեկացնում է «Չելսիի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Լայպցիգի» հարձակվող Քրիստոֆեր Նկունկուին։ «Ազնվականները» գործարքի դիմաց «ցլերին» վճարել են 65 մլն եվրո, իսկ ֆրանսիացի ֆուտբոլիստի հետ կնքել են 6 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2029 թ. հունիսի 30-ը։ 25-ամյա ֆուտբոլիստը «Լայպցիգի» կազմում հանդես էր գալիս 2019 թ. հուլիսից` անցկացրած 172 խաղում դառնալով 70 […]

Այսօր կկայանա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը

Այսօր` հունիսի 20-ին` Երևանի ժամանակով 17:00-ից սկսած, կկայանա Կոնֆերենցիաների լիգայի 2023/24 խաղարկության որակավորման առաջին փուլի վիճակահանությունը։ Մրցաշարի այդ փուլից պայքարը կսկսեն նաև հայկական երեք ակումբներ` «Փյունիկը», «Արարատ-Արմենիան» ու «Ալաշկերտը»։ Նշենք, որ հայկական ակումբներն ընդգրկված են վիճակահանության «ուժեղների» զամբյուղում։ «Արարատ-Արմենիայի» հավանական մրցակիցները հետյալ ակումբներն են. «Տորպեդո Քութայիսի» (Վրաստան) «Բալցան» (Մալթա) «Նեման» (Բելառուս) «Էգնատիա» (Ալբանիա) «Կոսմոս» (Սան […]

Այսօր կկայանա Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը

Ասյօր` հունիսի 20-ին` Երևանի ժամանակով 16:00-ից սկսած, կկայանա Չեմպիոնների լիգայի 2023/24 խաղարկության որակավորման առաջին փուլի վիճակահանությունը։ Մրցաշարի այդ փուլից պայքարն սկսելու է նաև Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի նորընծա չեմպիոն «Ուրարտուն», որն ընդգրկվել է վիճակահանության երրորդ խմբի, այսպես կոչված, «թույլերի» զամբյուզում։ «Ուրարտուն» «ուժեղների» զամբյուղից մրցակից կարող է ստանալ հետևյալ ակուկբներից մեկին. «Շերիֆ Տիրասպոլ» (Մոլդովա) ԲԱՏԷ (Բելառուս) […]

Թուրքիան ծանր պայքարում հաղթեց Ուելսին🎥

Եվրո-2024-ի որակավորման փուլի 4-րդ տուրում Թուրքիայի հավաքականը D խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց Ուելսի դեմ։ Ծանր ընթացածք ստացած խաղում Թուրքիայի հավաքականը կարողացավ հաղթել 2:0 հաշվով։ Շտեֆան Կունցի թիմի կազմից աչքի ընկան Ումութ Նայիրն ու Արդա Գյուլերը։ Նշենք, որ հյուրերը 41-րդ րոպեից խաղում էին 10 ֆուտբոլիստներով. դաշտից հեռացվել էր Ջո Մորելը։ D խմբում կայացել է […]

Ֆանտաստիկ Անգլիա. «երեք առյուծները» ոչ ֆուտբոլային հաշվով ջախջախեցին Հյ. Մակեդոնիային🎥

Եվրո-2024-ի որակավորման փուլի 4-րդ տուրում Անգլիայի հավաքականը C խմբի շրջանակում «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում մրցեց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու դեմ։ «Երեք առյուծները» պարզապես կատարյալ հանդիպում անցկացրին` մրցակցին ջախջախելով 7:0 հաշվով։ Գարեթ Սաութգեյթի թիմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ Բուկայո Սական, Հարի Քեյնն իր անվան դիմաց դուբլ գրանցեց, իսկ Կալվին Ֆիլիպսն ու Մարկուս Ռեշֆորդն աչքի ընկան մեկական անգամ։ C խմբում […]

Պետրակով. «Տղաների անձնազոհ խաղից շատ գոհ եմ»

Եվրո-2024-ի որակավորման փուլի 4-րդ տուրում Հայաստանի հավաքականը D խմբի շրջանակում սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց Լատվիայի ընտրանուն։ Հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողների հարցերին պատասխանեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը։ –Նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ նշել էիք, որ Հայաստանի հավաքականը, հնարավոր է, չկարողանա երկրորդ հանդիպումն անընդմեջ լավ անցկացնել։ Ինչպե՞ս կգնահատեք թիմի խաղն ու […]

Դրամա Երևանում. Հայաստանը 90+1-րդ րոպեին հաղթանակ կորզեց Լատվիայի դեմ խաղում 🎥

Եվրո-2024-ի որակավորման փուլի 4-րդ տուրում Հայաստանի հավաքականը D խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց Լատվիայի ընտրանու դեմ։ Ծանր ընթացք ստացած խաղում մեր ընտրանին առավելության հասավ 2:1 հաշվով։ Ալեքսանդր Պետրակովի թիմի կազմից 35-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Նաիր Տիկնիզյանը, սակայն 67-րդ րոպեին հյուրերի հարձակվող Ռոբերտ Սավալնիեկսը խփեց պատասխան գնդակը։ Թվում էր` Հայաստանի հավաքականը ձեռքից բաց կթողնի […]

Հայաստան – Լատվիա. հյուրերը հավասարեցրին հաշիվը 🎥

Եվրո-2024-ի որակավորման փուլի 4-րդ տուրում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ մրցում է Լատվիայի ընտրանու դեմ։ Հանդիպման 67-րդ րոպեին աչքի ընկավ Ռոբերտ Սավալնիեկսը` հաշիվը դարձնելով 1:1։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

1 643 644 645 646 647 1,933