Ֆանտաստիկ Անգլիա. «երեք առյուծները» ոչ ֆուտբոլային հաշվով ջախջախեցին Հյ. Մակեդոնիային🎥

Ֆանտաստիկ Անգլիա. «երեք առյուծները» ոչ ֆուտբոլային հաշվով ջախջախեցին Հյ. Մակեդոնիային🎥

20/06/2023 - 00:51

Եվրո-2024-ի որակավորման փուլի 4-րդ տուրում Անգլիայի հավաքականը C խմբի շրջանակում «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում մրցեց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու դեմ։

«Երեք առյուծները» պարզապես կատարյալ հանդիպում անցկացրին` մրցակցին ջախջախելով 7:0 հաշվով։

Գարեթ Սաութգեյթի թիմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ Բուկայո Սական, Հարի Քեյնն իր անվան դիմաց դուբլ գրանցեց, իսկ Կալվին Ֆիլիպսն ու Մարկուս Ռեշֆորդն աչքի ընկան մեկական անգամ։

C խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

Ուկրաինա 1:0 Մալթա

Խմբի մրցաշարային աղյուսակը ներկա պահին ունի հետևյալ տեսքը.

  1. Անգլիա – 12 միավոր
  2. Ուկրաինա – 6 միավոր
  3. Հյ. Մակեդոնիա – 3 միավոր
  4. Իտալիա – 3 միավոր
  5. Մալթա – 0 միավոր

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023