Հայաստանի հավաքականը բարելավել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
ՖԻՖԱ-ն հրապարակել է հավաքականների դասակարգման թարմացված աղյուսակը։ Հերթական թարմացումից հետո Հայաստանի հավաքականը բարձրացել է 90-րդ հորիզոնական։ Այժմ մեր ընտրանին իր ակտիվում ունի 1252,60 միավոր և, նախորդ թարմացման համեմատ, բարելավել է դիրքը 7 հորիզոնականով։ Հիշեցնենք, որ հունիս ամսին Հայաստանի հավաքականը երկու հաղթանակ տոնեց Եվրո-2024-ի որակավորման փուլում` առավելության հասնելով համապատասխանաբար Ուելսի (4:2) և Լատվիայի (2:1) ընտրանիների նկատմամբ։ […]