Author Archives: Miqayel

Միլանը մոտ է ևս մեկ գործարք ավարտին հասցնելուն

«Վիլյառեալի» հարձակվող Սամու Չուկվուեզեն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Միլանի» կազմում։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ կողմերը շատ մոտ են գործարքի հարցում վերջնական համաձայնության հասնելուն։ Աղբյուրի փոխանցմամբ` «ռոսոներիները» ԵՄ անձնագիր չունեցող ֆուտբոլիստների լրացուցիչ տեղը որոշել են լրացնել ոչ թե «Այնտրախտի» նախկին կիսապաշտպան Դայիչի Կամադայի հետ պայմանագիր կնքելով, այլ Չուկվուեզեին ձեռք բերելով։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր […]

Մեսսիի` 90+4-րդ րոպեին տուգանայինից խփած հիասքանչ գոլը հաղթանակ պարգևեց Ինտեր Մայամիին🎥

Հյուսիսային Ամերիկայի Լիգայի գավաթի խմբայի փուլի 1-ին տուրում «Ինտեր Մայամին» 2:1 հաշվով հաղթեց մեքսիկական «Կրուս Ասուլին»։ «Ինտեր Մայամիի» կազմից նորամուտը նշեց նաև թիմի նորեկ Լեո Մեսսին, ով 90+4-րդ րոպեին տուգանայինի իրացումից հետո դարձավ հիասքանչ գոլի հեղինակ` հաղթանակ պարգևելով իր թիմին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ է դարձել ընկերական խաղում 🎥

«Ինտերը» շարունակում է պատրաստվել 2023/24 մրցաշրջանին` ընկերական հանդիպում անցկացնելով Սերիա Ց-ն ներկայացնող «Պերգոլետեզե» ակումբի հետ։ «Ներաձուրիները» հաղթեցին 10:0 հաշվով։ Միլանյան ակումբի կազմից երկրորդ խաղակեսին մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը, ով 87-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ` լուսատախտակին վառելով 8:0 հաշիվը։ Հավելենք, որ միլանյան ակումբը հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 27-ին և Ճապոնիայում կմրցի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ […]

Էդուարդ Սպերցյանի գոլային փոխանցումը ՌՊԼ-ի մեկնարկային խաղում🎥

Մեկնարկեց Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանը, որի 1-ին տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթեց «Դինամո Մոսկվային»։ «Կրասնոդարի» կազմից ողջ հանդիպմանը մասնակցեց նաև Էդուարդ Սպերցյանն, ով 28-րդ րոպեին Ջոն Կորդոբային օգնեց խփել նոր մրցաշրջանի առաջին գոլը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Միլանն ավարտին է հասցրել Զալցբուրգի հարձակվողի տրանսֆերը

«Զալցբուրգի» կենտրոնական հարձակվող Նոա Օկաֆորը կարիերան կշարունակի «Միլանի» կազմում։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ գործարքի հարցում կողմերը հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց «ռոսոներիները» «ցլերին» վճարելու են 14 մլն եվրո։ 23-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի հետ պայմանագիրը կկնքի մինչև 2027 թ. հունիսի 30-ը։ Նշվում է, հուլիսի 22-ի առավոտյան շվեյցարացի հարձակվողը բուժզննում կանցնի «Միլանի» համար, ինչից […]

Պաշտոնական. Ստյոպա Մկրտչյանը համալրեց խորվաթական ակումբի շարքերը

Ինչպես տեղեկացնում է Խորվաթիայի բարձրագույն խմբում հանդես եկող «Օսիեկի» պաշտոնական կայքն, ակումբը վարձակալել է «Արարատ-Արմենիայի» և Հայաստանի հավաքականի կենտրոնական պաշտպան Ստյոպա Մկրտչյանին։ Վարձակալական պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թ. հունիսի 30-ը, որի ավարտին «Օսիեկն» ունենալու է 20-ամյա պաշտպանի տրանսֆերային ամբողջական իրավունքների գնման իրավունք։ Հավելենք, որ Մկրտչյանն «Արարատ-Արմենիայի» սան է, որի հիմնական թիմում անցկացրել է 10 […]

Դոնարումային և նրա կնոջը կապել ու թալանել են Փարիզում

ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման և նրա կինը կողոպուտի զոհ են դարձել։ Ինչպես հայտնում է Actu17-ը, հուլիսի 21-ի գիշերը ժամը 3-ի սահմաններում մի խումբ զինված անձինք, կոտրելով դուռը, ներխուժել են 24-ամյա դարպասապահի տուն, որը գտնվում է Փարիզում։ Հանցագործները կապել են իտալացի ֆուտբոլիստին, նրա կնոջն ու տան անվտանգության աշխատակցին, ինչից հետո թալանել են տունը։ Աղբյուրի փոխանցմամբ` վնասը […]

Այսօր կմեկնարկի Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանը

Այսօր` հուլիսի 21-ին, կմեկնարկի Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանը։ 1-ին տուրում կկայանան հետևյալ հանդիպումները. «Դինամո Մոսկվա» – «Կրասնոդար» (հուլ. 21, 20:00) «Ուրալ» – ԲԿՄԱ (հուլ. 22, 14:30) «Նիժնի Նովգորոդ» – «Զենիթ» (հուլ. 22, 16:15) «Լոկոմոտիվ» – «Ռուբին» (հուլ. 22, 18:30) «Ախմատ» – «Կռիլյա Սովետով» (հուլ. 22, 21:00) «Սպարտակ Մոսկվա» – «Օրենբուրգ» (հուլ. 23, 18:30) «Ռոստով» […]

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի բոլոր զույգերը

Հուլիսի 20-ին կայացան Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի դիմակայությունների պատասխամ հանդիպումները։ Այդ հանդիպումների արդյունքում էլ ձևավորվեցին մրցաշարի որակավորման երկրորդ փուլի զույգերը. «Ատլետիկ Էսկալդես» (Անդորրա) – «Պարտիզանի» (Ալբանիա) «Նյու Սեյնթս» (Ուելս) – «Սվիֆթ» (Լյուքսեմբուրգ) «Համրուն Սպարտանս» (Մալթա) – «Դինամո Թբիլիսի» (Վրաստան) «Տրե Պենե (Սան Մարինո) – «Վալմիերա» (Լատվիա) «Բալկանի» (Կոսովո) – «Լարն» (Հյ. Իռլանդիա) «Ստրուգա» (Հյ. […]

Ալաշկերտի մրցակիցը ԿԼ որակավորման երկրորդ փուլում

Կոնֆերենցիաների լիգայի որակորման առաջին փուլում «Ալաշկերտն» ընդհանուր 7:2 հաշվով հաղթեց Չեռնոգորիան ներկայացնող «Արսենալ Տիվատին»։ Երևանյան ակումբը դիմակայության պատասխան խաղում մրցակցին ջախջախեց 6:1 հաշվով։ Վահե Գևորգայնի թիմը պայքարը կշարունակի մրցաշարի որակավորման երկրորդ փուլում կմրցի հունգարական «Դեբրեցենի» դեմ։ Դիմակայության առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 27-ին Հայաստանում, իսկ պատասխան խաղն` օգոստոսի 3-ին Հունգարիայում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

1 617 618 619 620 621 1,931