Author Archives: Miqayel

ԿԼ. Պոգոն Շեցինը ջախջախիչ պարտություն կրեց Գենտից🎥

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Պոգոն Շեցինը» հյուրընկալվելիս մրցեց բելգիական «Գենտի» դեմ։ «Գենտը» պարզապես հիանալի հանդիպում անցկացրեց` լեհական ակումբին ջախջախելով 5:0 հաշվով։ Հայն Վանհազեբրուկի թիմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ 21-ամյա նիգերիացի հարձակվող Գիֆթ Օրբանը, իսկ Ուգո Կյոպերսն իր անվան դիմաց դուբլ գրանցեց։ Նշենք, որ «Պոգոնի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Վահան Բիչախչյանը, ով փոխարինվեց 68-րդ […]

Պաշտոնական. Ֆրանկ Կեսիեն հեռացավ Բարսելոնայից

Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքն, ակումբի կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեն կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Ահլիի» կազմում։ «Բլաուգրանան» բացահայտել է նաև գործարքի ֆինանսական կողմը, որի դիմաց կատալոնական ակումբն ստանալու է 12,5 մլն եվրո։ Գործարքի մասին հաստատել է նաև «Ալ Ահլին», որն իվուարցի ֆուտբոլիստի հետ 3 տարվա պայմանագիր է կնքել։ Նշենք, որ Ֆրանկ Կեսիեն «Բարսելոնայի» […]

Ռոնալդուի գոլն Ալ Նասրին դուրս բերեց Արաբական չեմպիոնների գավաթի եզրափակիչ🎥

Արաբական չեմպիոնների գավաթի կիսաեզրափակիչի շրջանակում «Ալ Նասրը» մրցեց Իրաքը ներկայացնող «Ալ Շորթայի» դեմ։ Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «Ալ Նասրին» հաղթանակ պարգևեց 75-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուի խփած միակ գոլը։ Այսպիսով, «Ալ Նասրը» հաղթեց 1:0 հաշվով` դուրս գալով մրցաշարի եզրափակիչ, որի շրջանակում կմրցի «Ալ Հիլալ» – «Ալ Շաբաբ» դիմակայության հաղթողի դեմ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի […]

Պաշտոնական. Չելսին նոր ավագ ունի

Ինչպես տեղեկացնում է «Չելսիի» պաշտոնական կայքն, ակումբի նոր ավագ է նշանակվել Ռիս Ջեյմսը։ Նշենք, որ «ազնվականների» ավագի թևկապը 2019-2023 թթ. կրում էր Սեզար Ասպիլիկուետան, ով 2022/23 մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր կնքեց «Ատլետիկո Մադրիդի» հետ։ Հավելենք, որ Ռիս Ջեյմսը լոնդոնյան ակումբի սան է, որի համակրգում հանդես է գալիս 2006 թվականից։ 23-ամյա աջ լատերալը […]

Ստեփան Հովհաննիսյանի ֆանտաստիկ գոլը Սոչիի դեմ խաղում 🎥

Ռուսաստանի գավաթի խմբային փուլի 2-րդ տուրում «Օրենբուրգը» սեփական հարկի տակ մրցում է «Սոչիի» դեմ։ Տանտերերի կազմից հանդիպմանը մասնակցում է նաև 21-ամյա հայազգի հարձակվող Ստեփան Հովհաննիսյանը, ով 16-րդ րոպեին դուրս եկավ փոխարինման, իսկ 25-րդ րոպեին պտտեցրած հարվածով ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ` լուսատախտակին վառելով 2:0 հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

ՉԼ. ՊՍՎ-ն ու Բրագան ջախջախիչ հաղթանակներ տոնեցին🎥

Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում ՊՍՎ-ն սեփական հարկի տակ մրցեց ավստրիական «Շտուրմի» դեմ։ Հոլանդական ակումբը որևէ հնարավորություն չտվեց «Շտուրմին»` ջախջախելով 4:1 հաշվով։ ՊՍՎ-ի կազմից դուբլի հեղինակ դարձավ Լյուկ դե Յոնգը, մեկական գոլ էլ խփեցին Իսահակ Բաբադին ու Իբրահիմ Սանգարեն։ «Շտուրմի» միակ գոլն էլ խփեց Յոն Գորենց-Ստանկովիչը։ Նշենք, որ այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա […]

ՉԼ. Կլակսվիկը շարունակում է իր հեքիաթը` հաղթելով նաև Մոլդեին🎥

Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Ֆարերյան Կղզիները ներկայացնող «Կլակսվիը» սեփական հարկի տակ մրցեց նորվեգական «Մոլդեի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ «Կլակսվիկը» շարունակում է խոշոր անակնկալ մատուցել և 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Մոլդեի» նկատմամբ։ Հանդիպման հերոս դարձավ տանտերերի եզրային հարձակվող Արնի Ֆրեդերիկսբերգը, ով իր անվան դիմաց դուբլ գրանցեց։ Նշենք, որ 31-ամյա ֆուտբոլիստը Չեմպիոնների […]

Չելսիի ֆուտբոլիստների խաղահամարները 2023/24

«Չելսիի» պաշտոնական կայքում հրապարակվել է այն խաղահամարները, որոնց ներքո ֆուտբոլիստները հանդես են գալու 2023/24 մրցաշրջանում։ Կեպա Արիսաբալագա – 1 Աքսել Դիսասի – 2 Մարկ Կուկուրելիա – 3 Բենուա Բադիաշիլ – 5 Տիագո Սիլվա – 6 Ռահիմ Սթերլինգ – 7 Էնցո Ֆերնանդես – 8 Միխայիլ Մուդրիկ – 10 Նոնի Մադուեկե – 11 Մարկուս Բետինելի – 13 […]

Բարսելոնան գոլառատ պայքարում հաղթեց Տոտենհեմին Գամպերի գավաթի խաղում🎥

«Բարսելոնան» Ժոան Գամպերի գավաթի խաղում մրցեց «Տոտենհեմի» դեմ։ Բավական գոլառատ հանդիպում ստացվեց, որն ավարտվեց «բլաուգրանայի» հաղթանակով` 4:2 հաշվով։ Խավիի թիմի գոլերը խփեցին Ռոբերտ Լևանդովսկին, Ֆերրան Տորեսը, Անսու Ֆաթին ու Էզ Աբդեն։ «Խցանների» կազմից էլ դուբլի հեղինակ դարձավ Օլիվեր Սկիպը։ Նշենք, որ կատալոնական ակումբը մինչև 81-րդ րոպեն պարտվում էր 1:2 հաշվով, սակայն կարողացավ բեկել խաղի ընթացքը։ […]

Էդգար Սևիկյանի հեռահար հարվածով խփած հիասքանչ գոլը Սպարտակի դեմ խաղում🎥

Ռուսաստանի գավաթի խմբային փուլի 3-րդ տուրում «Պարի ՆՆ»-ը հյուրընկալվելիս մրցում է «Սպարտակ Մոսկվայի» դեմ։ Հյուրերի կազմից հանդիպմանը մասնակցում է նաև Էդգար Սևիկյանը, ով 46-րդ րոպեին հեռահար հարվածով հիասքանչ գոլի հեղինակ դարձավ` լուսատախտակին վառելով 2:3 հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

1 601 602 603 604 605 1,931