Բարսելոնան գոլառատ պայքարում հաղթեց Տոտենհեմին Գամպերի գավաթի խաղում🎥

Բարսելոնան գոլառատ պայքարում հաղթեց Տոտենհեմին Գամպերի գավաթի խաղում🎥

09/08/2023 - 00:42

«Բարսելոնան» Ժոան Գամպերի գավաթի խաղում մրցեց «Տոտենհեմի» դեմ։

Բավական գոլառատ հանդիպում ստացվեց, որն ավարտվեց «բլաուգրանայի» հաղթանակով` 4:2 հաշվով։

Խավիի թիմի գոլերը խփեցին Ռոբերտ Լևանդովսկին, Ֆերրան Տորեսը, Անսու Ֆաթին ու Էզ Աբդեն։

«Խցանների» կազմից էլ դուբլի հեղինակ դարձավ Օլիվեր Սկիպը։

Նշենք, որ կատալոնական ակումբը մինչև 81-րդ րոպեն պարտվում էր 1:2 հաշվով, սակայն կարողացավ բեկել խաղի ընթացքը։

Այսպիսով, «Բարսելոնան» 47-րդ անգամ հաղթեց Գամպերի գավաթի խաղում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023