Author Archives: Miqayel

Սարսափելի վնասվածք Էրեդիվիզիայում. Վալվեյկ – Այաքս հանդիպումն անավարտ է մնացել🎥📸

Հոլանդական Էրեդիվիզիայի 7-րդ տուրի «Վալվեյկ» – «Այաքս» հանդիպումը 85-րդ րոպեին ընդհատվել է և մնացել անավարտ։ Բանն այն է, որ «Վալվեյկի» դարպասապահ Էթիեն Վասենը «Այաքսի» հարձակվող Բրայան Բրոբիի հետ բախման պատճառով սարսափելի վնասվածք է ստացել։ Բրոբին ոչ միտումնավոր ոտքով հարվածել է Վասենի դեմքին, ինչի հետևանքով 28-ամյա դարպասապահն անմիջապես ուշագնաց է եղել։ Դեպքից ընդամենը վայրկյաններ անց «Վալվեյկի» […]

Յանիկ Կարասկոյի դերսանական փայլուն վարպետությունն ու սիմուլյացիան Ալ Հիլալի դեմ խաղում🎥

Սուդյան Արաբիայի Պրո լիգայի 8-րդ տուրում «Ալ Շաբաբը» հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտվեց «Ալ Հիլալին»։ Հյուրերի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև բելգիացի անվանի կիսապաշտպան Յանիկ Ֆերեյրա Կարասկոն, ով, սակայն, աչքի ընկավ բացասական դրսևորումով։ 40+7-րդ րոպեին «Ալ Հիլալի» կենտրոնական պաշտպան Ալի Ալ Բուլայհին գնդակը Կարասկոյին փոխանցելու համար դրանով թեթև հարվածեց Կարասկոյին, սակայն վերջինս փայլուն դերասանական վարպետությամբ աչքի ընկավ, […]

Անգլիայի մրցավարական կորպուսը խոստովանել է, որ Դիասի գոլը սխալմամբ չի արձանագրվել🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվեց «Տոտենհեմինն։ Մերսիսայդյան ակումբի կազմից 34-րդ րոպեին աչքի ընկավ Լուիշ Դիասը, սակայն գլխավոր մրցավար Սայմոն Հուփերը չհաշվեց դարպասի գրավումն` կոլումբացի կիսապաշտպանի մոտ արձանագրելով խաղից դուրս իրավիճակ։ Այդուհանդերձ, հանդիպումից հետո Անգլիայի մրցավարական կորպուսը` PGMOL-ը, խոստովանել է, որ Դիասի խփած գոլը սխալմամբ չի արձանագրվել։ «PGMOL-ը խոստովանում է, որ […]

Նաչոյի սարսափելի խախտումն ու կարմիր քարտը Ժիրոնայի դեմ խաղում 🎥

Իսպանական Լա լիգայի 8-րդ տուրի կենտրոնական խաղում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթեց «Ժիրոնային»։ «Արքայական» ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև թիմի ավագ Նաչոն, ով, սակայն, 90+4-րդ րոպեին սարսափելի խախտում թույլ տվեց «Ժիրոնայի» հարձակվող Քրիստիան Պորտուի նկատմամբ և հեռացվեց դաշտից։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Լաուտարոյի անհավանական բենեֆիսը. Ինտերը ջախջախեց Սալերնիտանային🎥

Իտալական Ա սերիայի 7-րդ տուրում «Ինտերը» «Արեչի» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Սալերնիտանայի» դեմ։ Գոլազուրկ առաջին կեսից հետո «ներաձուրիների» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձզագին 55-րդ րոպեին Ալեքսիս Սանչեսի փոխարեն դաշտ դուրս բերեց Լաուտարո Մարտինեսին։ Արգենտինացի հարձակվողը պարզապես անհավանական բենեֆիս էր պատրաստել և 27 րոպեի ընթացքում մրցակցի դարպասը 4 գնդակ ուղարկեց` դառնալով պոկերի հեղինակ։ Մարտինեսը Սալերնո քաղաքը ներկայացնող ակումբի […]

Ռանոսը գոլի և ասիստի հեղինակ է դարձել Բորուսիա Մյոնխենգլադբախ II-ի կազմում 🎥

Գերմանիայի Ռեգիոնալ լիգայի` 4-րդ դիվիզիոնի արևմտյան գոտու 9-րդ տուրում «Բորուսիա Մյոնխենգլադբախ II»-ը հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթեց «Վիդենբրուկին»։ Հյուրերի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հրանտ-Լեոն Ռանոսը, ով դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ` օգնելով աչքի ընկնել Ռայան Դոն Նադերիին։ Այս հաղթանակից հետո «Բորուսիա Մյոնխենգլադբախ II»-ը վաստակեց 10 միավոր և զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի […]

Թրիլլեր Լոնդոնում. Տոտենհեմը 90+6-րդ րոպեին հաղթանակ կորզեց Լիվերպուլի դեմ խաղում 🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի կենտրոնական խաղում «Տոտենհեմը» Լոնդոնում մրցեց «Լիվերպուլի» դեմ։ Հանդիպման մեկնարկում մերսիսայդյան ակումբն ուներ առավելություն, սակայն 26-րդ րոպեին ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ, քանի որ անչափ կոպիտ խաղի պատճառով դաշտից հեռացվեց Կյորտիս Ջոնսն` իր թիմին թողնելով 10 ֆուտբոլիստներով։ Ստանալով քանակական առավելություն` «խթանները» 36-րդ րոպեին Հին Մին Սոնի ջանքերով առաջ անցան հաշվի հաշվի։ […]

Ռեալն իր բարձրության վրա է! «արքայական» ակումբը ջախջախեց Ժիրոնային🎥

Իսպանական Լա լիգայի 8-րդ տուրի կենտրոնական խաղում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս մրցեց «Ժիրոնայի» դեմ։ Հանդիպման հենց մեկնարկից «արքայական» ակումբն ապացուցեց իր բարձր կարգը` մրցակցին ջախջախելով 3:0 հաշվով։ Կառլո Անչելոտիի թիմից կրկին փայլեց Ջուդ Բելինգհեմը, ով դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ` օգնելով աչքի ընկնել նաև Խոսելուին։ «Սերուցքայինների» կազմից մեկ գոլ էլ խփեց Օրելյեն Չուամենին։ Այս հաղթանակից […]

Էդգար Սևիկյան. Իսպանիայում հանդես եկած Հայաստանի հավաքականի նորեկը 🎥

Interfootball-ը ներկայացնում է նոր տեսանյութ` նվիրված Հայաստանի հավաքականի նորեկ Էդգար Սևիկյանին։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Անսու Ֆաթին առաջին գոլը խփեց Բրայթոնի կազմում🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Բրայթոնը» հյուրընկալվելիս մրցում է «Աստոն Վիլլայի» դեմ։ «Ճայերի» կազմից հանդիպմանը մասնակցում է նաև թիմի նորեկ Անսու Ֆաթին, ով 50-րդ րոպեին հաշիվը դարձրեց 1:3` նոր ակումբում առաջին գոլը խփելով։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

1 548 549 550 551 552 1,926