Ըմբշամարտի ԵԱ. Մեժլում Մեժլումյանն ու Հայկ Պապիկյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնեն
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտվում է ազատ ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Մրցումային վերջին օրը Մեժլում Մեժլումյանը (61 կգ) սփոփիչ գոտեմարտ կանցկացնի վրացի Շոթա Ֆարտենաձեի դեմ։ Հայկ Պապիկյանը (74 կգ) նույնպես սփոփիչ գոտեմարտ կանցկացնի և կմրցի իսպանացի մրցակցի հետ։ Հայ ըմբիշները հաղթելու դեպքում կպայքարեն բրոնզե մեդալի համար։ Սփոփիչ գոտեմարտերի մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված են 17:00-ից։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի […]