Արման Անդրեասյանը դարձավ ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն 🎥

Արման Անդրեասյանը դարձավ ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն 🎥

17/02/2024 - 21:56

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։

Արման Անդրեասյանը (70 կգ) պայքարն սկսեց դեռևս փետրվարի 16-ին և հաղթելով մեկնարկային գոտեմարտերում` դուրս եկավ եզրափակիչ։

Եզրափակիչում 24-ամյա ըմբիշը գոտեմարտեց վրացի Ակակի Կեմերտելիձեի դեմ` հաղթելով 7:3 հաշվով։

Այսպիսով, Արման Անդրեասյանը առաջին դարձավ Եվրոպայի չեմպիոն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023