Ռակիտիչը նորամուտի խաղում շքեղ գոլով հաղթանակ է պարգևել Ալ Շաբաբին 🎥

Ռակիտիչը նորամուտի խաղում շքեղ գոլով հաղթանակ է պարգևել Ալ Շաբաբին 🎥

18/02/2024 - 11:39

Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 20-րդ տուրում «Ալ Շաբաբը» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց «Դամակին»։

Հյուրերի կազմից նորամուտը նշեց խորվաթ անվանի ֆուտբոլիստ Իվան Ռակիտիչը, ով 82-րդ րոպեին հեռահար շքեղ հարվածով հաղթանակ պարգևեց իր թիմին։

Այս հաղթանակից հետո «Ալ Շաբաբը» վաստակեց 24 միավոր և բարձրացավ 10-րդ հորիզոնական։

«Դամակը», 30 միավորով, 6-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023