Author Archives: Miqayel

Թրիլեր Բիրմինգհեմում. Ասթոն Վիլան ու Լիվերպուլը գերգոլառատ ոչ-ոքի խաղացին 🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 37-րդ տուրի վերջին հանդիպումը կայացավ Բիրմինգհեմում, որտեղ միմյանց դեմ մրցեցին «Ասթոն Վիլան» ու «Լիվերպուլը»։ Հանդիպումն անցավ անցավ անչափ հետաքրքիր, գոլառատ և թրիլերային պայքարում, որն ավարտվեց 3:3 հաշվով։ Հանդիպման հերոս դարձավ «Ասթոն Վիլայի» 20-ամյա կոլումբացի հարձակվող Ջոն Դուրանը, որը փոխարինման դուրս եկավ 79-րդ րոպեին և 85-րդ ու 88-րդ րոպեներին երկու գոլ խփեց` իր […]

Բարսան հաղթեց Ռեալ Սոսիեդադին` վերադառնալով երկրորդ տեղ 🎥

Իսպանական Լա լիգայի 35-րդ տուրում «Բարսելոնան» տանը մրցեց «Ռեալ Սոսիեդադի» դեմ։ «Բլաուգրանան» վստահ հանդիպում անցկացրեց և հաղթեց 2:0 հաշվով։ Խավիի թիմի հաղթական գոլերը խփեցին 16-ամյա վինգեր Լամին Յամալն ու Ռաֆինիան։ Այս հաղթանակից հետո կատալոնական ակումբը վաստակեց 76 միավոր և վերադարձավ երկրորդ տեղ։ «Ռեալ Սոսիեդադը», 54 միավորով, 7-րդն է։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

ՊՍԺ-ն պարտվեց Մբապեի վերջին տնային խաղում 🎥

Ֆրանսիական Լիգա 1-ի նախավերջին` 33-րդ տուրում, ՊՍԺ-ն տնային խաղում մրցեց «Թուլուզի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անակնկալ արդյունք գրանցվեց, քանի որ փարիզյան ակումբը պարտվեց 1:3 հաշվով։ «Թուլուզի» հաղթական գոլերը խփեցին Թայս Դալինգան, Յան Գբոհոն ու Ֆրանկ Մագրին։ «Պարի Սեն-Ժերմենի» միակ գոլը խփեց Կիլիան Մբապեն, որը վերջին տնային հանդիպումն էր անցկացնում ակումբի կազմում։ Հիշեցնենք` Կիլիան […]

Բայերի 50-րդ անպարտելի խաղը! Ալոնսոյի թիմը ջախջախեց Բոխումին🎥

Գերմանական Բունդեսլիգայի նախավերջին` 33-րդ տուրում, Լևերկուզենի «Բայերը» հյուրընկալվելիս մրցեց «Բոխումի» դեմ։ «Դեղագործները» հերթական տպավորիչ հանդիպումն անցկացրին և հաղթեցին 5:0 հաշվով։ Խաբի Ալոնսոյի թիմի գոլերը խփեցին Պատրիկ Շիկը, Վիկտոր Բոնիֆեյսը,Ամին Ադլին, Յոսիպ Ստանիշիչն ու Ալեխանդրո Գրիմալդոն։ Նշենք, որ «Բայերը» բոլոր մրցաշարերում անցկացրեց 50-րդ անընդմեջ անպարտելի հանդիպումը։ Ակումբը 2023/24 մրցաշրջանում ոչ մի պարտություն չի կրել։ Այս հաղթանակից […]

Արսենալը կրկին բարձրության վրա է` հաղթելով Մանչեսթեր Յունայթեդին🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 37-րդ տուրի կենտրոնական խաղում «Արսենալը» արտագնա խաղում մրցեց «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։ Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի մեկ գրավում. «զինագործները» հաղթեցին 1:0 հաշվով։ Միկել Արտետայի թիմի հաղթական գոլը 20-րդ րոպեին խփեց Լեանդրո Տրոսարը։ Այս հաղթանակից հետո լոնդոնյան ակումբը վաստակեց 86 միավոր և վերադարձավ մրցաշարային աղյուսակի առաջին տեղը։ Մոտակա հետապնդող «Մանչեսթեր Սիթին» ունի 85 միավոր, […]

Մանչեսթեր Յունայթեդ – Արսենալ. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Անգլիական Պրեմիեր լիգայի 37-րդ տուրի կենտրոնական խաղում միմյանց դեմ կմրցեն «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Արսենալը»։ Հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 19:30-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Հայաստանի ըմբիշները ձախողեցին Ստամբուլի օլիմպիական վարկանիշային մրցաշարը

Հայաստանը ներկայացնող ըմբիշները ձախողեցին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ընթացող օլիմպիական վարկանիշային վերջին մրցաշարը։ Մայիսի 9-10-ը պայքարում եղան հունահռոմեական ոճի ըմբիշները։ Հայաստանը ներկայացնում էին Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Գևորգ Թադևոսյանը (87 կգ), Դավիթ Օվասապյանը (130 կգ)։ Միակ հաղթանակը տարավ Գևորգ Թադևոսյանը, որը որակավորման փուլում 10:0 հաշվով հաղթեց իտալացի Միրկո Մինգուցիին և հաջորդ գոտեմարտում զիջեց Լաշա Գոբաձեին (Վրաստան)։ […]

Գերմանական ակումբը պատմության մեջ առաջին անգամ դուրս է եկել Բունդեսլիգա 🎥

Գերմանական «Հոլշտայն Քիլ» ակումբը 123 տարվա պատմության մեջ առաջին անգամ նվաճել է Բունդեսլիգայի ուղեգիր։ Երկրորդ Բունդեսլիգայի նախավերջին` 33-րդ տուրում ակումբը տանը ոչ-ոքի` 1:1 է խաղացել երրորդ տեղը զբաղեցնող «Ֆորտունա Դյուսելդորֆի» հետ։ Այդ ոչ-ոքիի շնորհիվ «Հոլշտայն Քիլը» վաստակել է 65 միավոր, գլխավորում է Երկրորդ Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակն ու այլևս չի կարող երրորդ տեղից ցածր դիրքում ավարտել […]

Մբապե. «Ինձ նոր մարտահրավեր է պետք»

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն բացատրել է, թե ինչու է որոշել հեռանալ փարիզյան ակումբից. «ՊՍԺ-ն ինձ օգնել է կատարելագործվել որպես ֆուտբոլիստի` լինելով պատմության լավագույնների կողքին։ Ստեղծած փառքի և թույլ տված սխալների շնորհիվ ակումբն ինձ օգնել է կատարելագործվել նաև որպես մարդու։ Ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել բոլոր թիմակիցներիս և մարզիչներիս, որոնց հետ աշխատել եմ։ Երբեք չէի մտածի, որ […]

Ռեալը հիասքանչ խաղով ջախջախեց Գրանադային 🎥

Իսպանական Լա լիգայի նորընծա չեմպիոն Մադրիդի «Ռեալը» 35-րդ տուրում հյուրընկալվելիս մրցեց հետնապահներից «Գրանադայի» դեմ։ «Արքայական» ակումբը հերթական հիասքանչ խաղով մրցակցին ջախջախեց 4:0 հաշվով։ Կառլո Անչելոտիի թիմից դուբլի հեղինակ դարձավ Բրահիմ Դիասը, մեկական գոլ էլ խփեցին Ֆրան Գարիսան ու Արդա Գյուլերը։ Այս հաղթանակից հետո «Ռեալը» վաստակեց 90 միավոր և շարունակում է գլխավորել Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։ […]

1 359 360 361 362 363 1,918