Author Archives: Miqayel

Բարսելոնայի երկու առաջատար ֆուտբոլիստներ վնասվածք են ստացել

«Բարսելոնան» Ժոան Գամպերի գավաթի խաղում 0:3 հաշվով պարտվել է «Մոնակոյին»։ Կատալոնական ակումբից հանդիպմանը մասնակցել են նաև կիսապաշտպան Իլկայ Գյունդողանն ու հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, որոնք վնասվածք են ստացել, հայտնում է Diario Sport-ը։ Լևանդովսկին հանդիպումն սկսել էր մեկնարկային րոպեներից, սակայն առաջին կեսում անհաջող ընկել է ձեռքի վրա։ Լեհ ֆուտբոլիստը շարունակել է հանդիպումը, սակայն ընդմիջմանը փոխարինվել է` ցավերի […]

Բարսելոնան խոշոր հաշվով պարտվեց Մոնակոյի Գամպերի գավաթի խաղում 🎥

«Բարսելոնան» սեփական մարզադաշտում անցկացրեց Ժոան Գամպերի գավաթի ամենամյա հանդիպումը։ Կատալոնական ակումբն այս անգամ մրցեց «Մոնակոյի» դեմ։ Գոլազուրկ առաջին կեսից հետո, երկրորդ 45 րոպեների ընթացքում մոնեգասկյան ակումբը շոկի ենթարկեց «բլաուգրանային» և հաղթեց 3:0 հաշվով։ Ադի Հյութերի գլխավորած թիմից գոլերը խփեցին Լամին Կամարան, Բրիլ Էմբոլոն ու Քրիստիան Մավիսան։ Այսպիսով, «Մոնակոն», «Բարսելոնայից» բացի, դարձավ միյան 12-րդ ակումբը, որը […]

Ալվարեսը Ման. Սիթիի համար ռեկորդային գումարով տեղափոխվեց Ատլետիկո Մադրիդ

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Խուլիան Ալվարեսը տեղափոխվել է Մադրիդի «Ատլետիկո»։ Իսպանական գրանդի պաշտոնական կայքը գրում է, որ արգենտինացի ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կնքել է մինչև 2029 թ. հունիսի 30-ը։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն փոխանցում է, որ «հնդկացիները» 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնել են 75 մլն եվրոյով։ Մադրիդյան ակումբը, կախված Ալվարեսի մրցելույթներից, ևս 20 մլն եվրո «քաղաքաբնակներին» կվճարի հավելավճարների տեսքով։ […]

Ժոաու Ֆելիքսը մոտ է ակումբը փախելուն

Մադրիդի «Ատլետիկոյի» վինգեր Ժոաու Ֆելիքսը կարող է վերադառնալ «Չելսի»։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ լոնդոնյան ակումբն ավարտին էր հասցրել իսպանական գրանդի հարձակվող Սամու Օմորոդիոնի տրանսֆերը, սակայն գործարքը ձախողվել է։ Այժմ «ազնվականները» կենտրոնացել են պորտուգալացի Ֆելիքսին ձեռք բերելու վրա։ Ըստ աղբյուրի` 24-ամյա ֆուտբոլիստը պատրաստ է վերադառնալ «Չելսի»։ Նա իր գործակալ Ժորժե Մենդեշի միջոցով «Չելսիին» արդեն […]

Բարսելոնայի հայտացուցակը Ժոան Գամպերի գավաթի հանդիպման համար

«Բարսելոնան» Ժոան Գամպերի գաբաթի խաղում մրցելու է «Մոնակոյի» դեմ։ Կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը հրապարակել է հանդիպման հայտացուցակում ընդգրկված ֆուտբոլիստբերին. Դարպասապահներ – Մարկ-Անդրե Տեր Շտեգեն, Ինիակի Պենիա, Անդրե Աստրալագա։ Պաշտպաններ – Պաու Կուբարսի, Ալեխանդրո Բալդե, Ռոնալդ Արաուխո, Ինիգո Մարտինես, Ալեքս Վալե, Անդրեաս Քրիստենսեն, Ժյուլ Կունդե, Էրիկ Գարսիա, Կլեման Լենգլե, Էկտոր Ֆորտ, Միքայիլ Ֆայե, Ժերար Մարտին, Սերխի […]

Փարիզ-2024. Ամենաշատ ոսկե մեդալ նվաճած մարզիկները

33-րդ ամառային Օլիմպիական խաղերն այլևս պատմություն են։ Այժմ ներկայացնում ենք քառամյակի գլխավոր իրադարձության ամենաշատ ոսկե մեդալ նվաճած մարզիկներին. Հիշեցնենք, որ Հայաստանը Փարիզի Օլիմպիական խաղերում նվաճել է 4 մեդալ` 3 արծաթե, 1 բրոնզե, և ընդհանուր հաշվարկում Կոլումբիայի հետ կիսել 66-67-րդ տեղերը։ Հայաստանը ներկայացնող մարզիկներից օլիմպիական փոխչեմպիոն են դարձել Արթուր Ալեքսանյանը (հունահռոմեական ոճի ըմբշամարտ, 97 կգ), Արթուր […]

Իտալիայի գավաթ. Պիռլոյի Սամպդորիան պայքարից դուրս է թողել Ֆաբրեգասի Կոմոյին 🎥

Մեկնարկել է Իտալիայի գավաթի 2024/25 խաղարկությունը, որի 1/32 եզրափակիչից պայքարն են սկսել նաև Ա սերիան ներկայացնող մի շարք ակումբներ։ Բարձրագույն խմբի նորեկ «Կոմոն» Ջենովայի «Լուիջի Ֆերարիս» մարզադաշտուն հյուրընկալվելիս մրցեց Բ սերիայում հանդես եկող «Սամպդորիայի» դեմ։ Կողմերը համառ պայքարում անցած հանդիպման հիմնական ժամանակում չպարզեցին հաղթողին. գրանցվեց 1:1 հաշիվը։ Հանդիպման հաշիվը 37-րդ րոպեին բացեց «Սամպդորիայի» կիպրոսցի պաշտպան […]

Փարիզ-2024. Հայաստանի վերջնական դիրքն ընդհանուր մեդալային հաշվարկում📸

33-րդ ամառային Օլիմպիական խաղերն ավարտվեցին։ Հայաստանը ներկայացնող 15 մարզիկները նվաճեցին 4 մեդալ` 3 արծաթե ու 1 բրոնզե մեդալ։ Արթուր Ալեքսանյանը (հունահռոմեական ոճի ըմբշամարտ, 97 կգ), Արթուր Դավթյանը (սպորտային մարմնամարզություն, հենացատկ), Վարազդատ Լալայանը (ծանրամարտ, +102 կգ) դարձան արծաթե, իսկ Մալխաս Ամոյանը (հունահռոմեական ոճի ըմբշամարտ, 77 կգ)` բրոնզե մեդալակիր։ Հայաստանն ընդհանուր մեդալային հաշվարկում Կոլումբիայի հետ կիսեց 66-67-րդ […]

Չելսին 60 մլն եվրո արժողությամբ տրանսֆեր իրականացրեց

«Չելսին» ձեռք է բերել «Վուլվերհեմփթոնի» վինգեր Պեդրու Նետուին, հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։ Ըստ Transfermarkt-ի` «ազնվականները» 24-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար «գայլերին» վճարել են 60 մլն եվրո։ Կողմերի միջև կնքված պայմանագրի մանրամաաները չեմ հաղորդվում։ Պեդրու Նետուն 2019 թ. օգոստոսից հանդես էր գալիս «Վուլվզի» կազմում` 135 խաղում դառնալով 14 գոլի ու 24 գոլային փոխանցման հեղինակ։ Նա […]

Սպերցյանը ծանր վնասվածք է հասցրել ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստին🎥

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի չորրորդ տուրում «Կրասնոդարը» տանը 2:1 հաշվով հաղթեց Մոսկվայի ԲԿՄԱ-ին։ Դրվագներից մեկում տանտերերի ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ոչ միտումնավոր ծանր վնասվածք հասցրեց «բանակայինների» ֆուտբոլիստ Վիլիան Ռոշային։ Այդ դրվագում հայ ֆուտբոլիստը «բաց» ոտքով հարվածեց բրազիլացի պաշտպանին։ Հանդիպումից հետո ԲԿՄԱ-ի մամուլի ծառայությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ 28-ամյա Ռոշան քայլել կարողանում էր միայն հենակների […]

1 252 253 254 255 256 1,895