Շախմատի Հայաստանի հավաքականը ճանաչվել է հարյուրամյակի լավագույն թիմ 📸
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացել է ՖԻԴԵ-ի (Շախմատի միջազգային ֆեդերացիա) 100-ամյակին նվիրված հատուկ մրցանակաբաշխություն։ Միջոցառման ժամանակ շախմատի Հայաստանի հավաքականը ճանաչվել է հարյուրամյակի (1924-2024 թթ.) լավագույն թիմ։ «Մեկ հզոր մարտիկ ունենալը լավ է, բայց երբ ուժեղ թիմ ունեք, կարող եք նաև աշխարհը շուռ տալ»,- նշված է ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքում։ ՖԻԴԵ-ն Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արմեն Գևորգյանին […]