Սթիվեն Ջերարդը ճանաչվել է Շոտլանդիայի դեկտեմբեր ամսվա լավագույն մարզիչ
«Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը ճանաչվել է շոտլանդական Պրեմիեր լիգայի դեկտեմբեր ամսվա լավագույն մարզիչ։ 39-ամյա մասնագետի գլխավորությամբ ակումբը դեկտեմբերին տարել է 5 հաղթանակ՝ այդ թվում նաև «Սելթիկի» նկատմամբ։ «Ռեյնջերսը» մրցաշարային աղյուսակում ներկա պահին զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը՝ 2 միավոր զիջելով «Սելթիկին», սակայն առաջատարների համեմատ մեկ խաղ պակաս է անցկացրել։