Author Archives: Miqayel

Հայտնի է դարձել հաջորդ Էլ կլասիկոյի օրն ու ժամը

Հայտնի է դարձել, թե երբ կայանալու հաջորդ Էլ կլասիկոն։ Ինչպես տեղեկացնում է As-ը, խաղը կկայանա 26-րդ տուրի շրջանակում, որը նախատեսված է անցկացնել մարտի 1-ին՝ Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին։ Խաղը կայանալու է Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ին կայացած Էլ կլասիկոյի շրջանակում վերջին 17 տարվա մեջ առաջին անգամ գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի։

Մոնակո – ՊՍԺ․ մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Լիգա 1-ի 15-րդ տուրից հետաձգված հանդիպման շրջանակում «Մոնակոն» «Լուի II» մարդզաշդատում կընդունի առաջնության առաջատար ՊՍԺ-ին։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին։ Խաղի ուղիղ հեռարձակումը կարող եք դիտել այստեղ։ Հիշեցնենք, որ վերջերս՝ հունվարի 12-ին, 20-րդ տուրի շրջանակում կայացած խաղում թիմերը բաժանվեցին խաղաությամբ․ գրանցվեց գոլառատ ոչ-ոքի՝ 3։3։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմերով․

Երբ դժվար ես բաժանվում կովերիցդ (ծաղրանկար)

Երկու օր առաջ հայտնի դարձավ, որ կատալոնական «Բարսելոնան» հեռացրել է գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեին, իսկ նրա փոխարեն նշանակել «Բետիսի» նախկին գլխավոր մարզիչ Կիկե Սետիենին։ 61-ամյա մասնագետն իր առաջին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է. «Երեկ ես մեր գյուղում զբոսնում էի կովերի հետ, իսկ այսօր մարզում եմ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներին»։

Հայտնի է Ֆեդե Վալվերդեի որակազրկման չափը

«Ռեալի» ուրուգվայցի հենակետային կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն սուպերգավաթի եզրափակչի 115-րդ րոպեին ստացած կարմիր քարտի պատճառով որակազրկվել է 1 խաղով։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ կիսապաշտպանը բաց կթողնի 3-ից ավել հանդիպում, սակայն կարգապահական հանձնաժողովը հիմնվել է հանդիպման մրցավար Սանչես Մարտինեսի զեկույցի վրա՝ որոշելով կիսապաշտպանին որակազրկել մեկ խաղով: Այսպիսով, Վալվերդեն բաց կթողնի միայն «Սևիլիայի» դեմ խաղը։

Կիկե Սետիեն․ «Երեկ մեր գյուղում զբոսնում էի կովերի հետ, իսկ այսօր գլխավորում եմ Բարսելոնան»

Երեկ կատալոնական «Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Կիկե Սետիենը առաջին մարզումն է անցկացրել ակումբի ղեկին, այնուհետև պայմանագիր է կնքել ակումբի հետ և ներկայաց է լրագրողներին՝ մամուլի ասուլիս տալու։ «Կարծում եմ ՝ հաղթանակի հասնելու համար անհրաժեշտ է խաղալ լավ ֆուտբոլ, սակայն միշտ չէ, որ ստացվում է,  բայց այս ամենը մեկ օրվա մասին չէ, կարևոր է տեմպը պահելը: […]

Բարսելոնան մոտ է Պալմեյրասի երիտասարդ ֆուտբոլիստին ձեռք բերելուն

Ըստ Globoesporte-ի՝ կատալոնական «Բարսելոնան» ձեռք կբերի բրազիլական «Պալմեյրասում» հանդես եկող 21-ամյա կիսապաշտպան Մաթեուս Ֆերնանդեսի տրանսֆերը։ Ինչպես տեղեկացնում է աղբյուրը, կատալոնական ակումբի ղեկավարները պատրաստ են խաղացողի տրանսֆերի դիմաց վճարել 11 մլն եվրո։ 7 մլնը կվճարեն նախապես, իսկ մնացած 4-ը բոնուսների տեսքով։ Նշվում է, որ Ֆերնանդեշը կմնա «Պալմեյրասի» տրամադրության տակ այնքան ժամանակ, մինչև տրանսֆերը պաշտոնապես ձևակերպվի: Ֆերնանդեսն […]

Պաշտոնական․ Ռեալի դարպասապահը հանդես կգա Սեգունդան ներկայացնող ակումբում

Մադրիդի «Ռեալի» 20-ամյա դարպասապահ Անդրեյ Լունինը մինչը մրցաշրջանի վերջը վարձակալական հիմունքներով հանդես կգա Սեգունդան ներկայացնող «Ռեալ Օվյեդոյի» կազմում։ Երիտասարդ դարպասապահն ընթացիկ մրցաշրջանի առաջին հատվածն անցկացրել է «Վալյադոլիդի» կազմում, սակայն «արքայական» ակումբը որոշել է ժամանակից շուտ դադարեցնել վարձակալությունը, քանի որ խաղացողը չէր ստանում բավարար խաղային պրակտիկա։ Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում դարպասապահը «Վալյադոլիդի» կազմում չի մասնակցել որևէ […]

Տոտենհեմը, հնարավոր է, խնդիրներ ունենա Զե Լուիշին ձեռք բերելու հարցում

Լոնդոնի «Տոտենհեմը» և պորտուգալական «Պորտուն» համաձայնության են հասել հարձակվող Զե Լուիշի վարձակալության հարցով։ Գործարքով զբաղվել է պորտուգալացի գործակալ Ժորժե Մենդեշը, ով ներկայացնում է նաև լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի շահերը։ Այժմ անգլիական ակումբը Կաբո Վերդեի հավաքականի հարձակվողի համար պետք է ձեռք բերի աշխատանքի իրավունք։ Զե Լուիշը չունի Եվրամիության անձնագիր։ Այդ դեպքում Պրեմիեր լիգան պահանջում […]

Պաշտոնական․ Ժեդսոն Ֆերնանդեշը՝ Տոտենհեմի ֆուտբոլիստ

Ինչպես տեղեկացնում է Լոնդոնի «Տոտենհեմի» մամլո ծառայությունը, ակումբը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կատարել է առաջին ձեռքբերումը։ Լոնդոնյան ակումբը 1․5 տարով վարձակալել է «Բենֆիկայի» 21-ամյա կիսապաշտպան Ժեդսոն Ֆերնանդեշին։ Վարձակալության ավարտին «շնաձկների» ղեկավարությունն իրավունք կունենան 60 մլն եվրոյով գնել խաղացողի ամբողջական տրանսֆերը։

FA cup. Տոտենհեմը երկրորդ փուլից դուրս եկավ հաջորդ փուլ?

Անգլիայում կայանում են գավաթի 1/32 եզրափակչի վերախաղարկումները։ Լոդնոդնի «Տոտենհեմը» առաջին խաղում հյուրընկալվելիս չէր կարողացել առավելության հասնել Չեմպիոնշիփը ներկայացնող «Միդլսբրոյի» նկատմամբ։ Խաղն ավարտվել էր 1։1 հաշվով։ Երեկ՝ ուշ երեկոյան, Ժոզե Մոուրինիոյի սաները սեփական հարկի տակ 2։1 հաշվով առավելության հասան «կարմիրների» նկատմամբ։ «Շնաձկներին» հաղթանակ պարգևեցին Ջիովանի Լո Չելսոյի և Էրիկ Լամելայի խփած գնդակները։ Իսկ լոնդոնցիների նախկին ֆուտբոլիստ […]

1 1,793 1,794 1,795 1,796 1,797 1,885