Խոակին Կապարոսի մամուլի ասուլիսը հետաձգվել է
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մամուլի ասուլիսը անվտանգության նկատառումներից ելնելով, հետաձգվել է։ «Հաշվի առնելով Հայաստանում կորոնավիրուսի նոր դեպքերի ի հայտ գալը և դրա հետագա տարածումը կանխարգելելու նպատակով, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ Կառավարության՝ մասսայական միջոցառումների կազմակերպումից և անցկացումից զերծ մնալու կոչը՝ հայտնում ենք, որ Հայաստանի […]