ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշաշերը հետաձգվում են

ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշաշերը հետաձգվում են

13/03/2020 - 13:03

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, ֆեդերացիայի ներքո անցկացվող բոլոր մրցաշարերը հետաձգվում են կորոնավիրուսի տարածման պատճառով։

«Հաշվի առնելով Հայաստանում կորոնավիրուսի նոր դեպքերի ի հայտ գալն և դրա հետագա տարածումը կանխարգելելու նպատակով, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ Կառավարության կոչը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կայացրել է որոշում մինչև մարտի 23-ը դադարեցնել ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերը: Ըստ այդմ՝ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 18-րդ, Առաջին խմբի առաջնության 22-րդ և 23-րդ տուրերի, ինչպես նաև VBET Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումները հետաձգվում են»,- նշվում է ֆեդերացիայի պաշտոնական հայտարարությունում։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023