Author Archives: Miqayel

Պոլ Պոգբայի հիանալի freestyle-ը?

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով կարանտինում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան շարունակում է անդադար մարզվել։ Համացանցում ֆրանսիացի կիսապաշտպանը տեսահոլովակ է հրապարակել, որտեղ գեղեցիկ հնարքներ է կատարում․

Յուվենտուսը համաձայն չէ ժամանակից շուտ չեմպիոն հռչակվել

«Յուվենտուսը» համաձայն չէ ժամանակից շուտ չեմպիոն հռչակվելու գաղափարին, եթե Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանի արդյունքները զրոյացվեն։ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գաբրիելե Գրավինան հասկացնել է տվել, որ առաջնության վերսկսմանը կողմ է նաև առաջնության առաջատարը․ «Մենք մտադիր ենք ավարտին հասցնել առաջնությունը։ Քննարկվում է առաջնությունը վերսկսել մայսիսի 20-ից կամ հուինիսի սկզբին և ավարտին հասցնել հուլիսին։ Ես պարզ հասկացրել եմ, […]

Բունդեսլիգայի որոշ ակումբներ, հնարավոր է, սննկանան

Ինչպես գիտեք, կորոնավիրուսի համաճարակի պատճառով գրեթե ողջ եվրոպական ֆուտբոլը դադարեցվել է։ Բունդեսլիգայի դադարեցման արդյունքում, հնարավոր է, գերմանական որոշ ակուբներ սննկանան։ Ակումբներից մեկը սննկացման մասին կհայտարարի մայիսին, եթե խաղերը չվերսկսվեն։ Եվս երեք ակումբ կդիմակայեն մինչև հունիս։ Երկրորդ Բունդեսլիգայում վտանգի տակ են 9 ակումներ․ յոթ ակումբ սննկացման մասին կհայտարարի մայիսին, երկուսը՝ հունիսին։ Ինչպես տեղեկացնում է Kicker-ը, սննկացման […]

Սերգեյ Գարդեցկի․ «Պատճառ չկա առաջնությունը դադարեցնելու համար»

Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սերգեյ Գարդեցկին կարծում է, որ առաջնությունը դադարեցնելու համար չկա որևէ լուրջ պատճառ։ «Մենք վերլուծում ենք իրավիճակը։ Ամբողջությամբ վստահում ենք մեր առողջապահության համակարգին և ներկա պահին առաջնությունը դադարեցնելու որևէ լուրջ պատճառ չկա։ Մենք հասկանում ենք, որ որոշ երկրներում իրավիճակը շատ լուրջ է, սակայն, խորհրդակցելով Բելառուսի կառավարության հետ, կարծում ենք, որ մեր […]

Տեսադարան N14. Մանչեսթեր Յունայթեդ – Բավարիա?

Տեսադարանի հերթական շարքում մեր ընթերցողներին ենք ներկայացնում Չեմպիոնների լիգայի 1998/99 մրցաշրջանի «Կամպ Նոու» մարզադաշտում կայացած «Մանչեսթեր Յունայթեդ» – «Բավարիա» լեգենդար հանդիպումը, սակայն նախքան այդ հանդիպմանն անդրադառնալը մի փոքր խոսենք այդ տարվա խաղարկության մասին։ Սկսենք նրանից, որ այն ժամանակ Չեմպիոնների լիգայի խաղարկությանը մասնակցում էին 24 ակումբներ, որոնք բաժանվում էին 6-ական խմբերի։ Պայքարը 1/4 եզրափակիչում շարունակում էին […]

Մարկոս Լյորենտեն իր շանն անվանել է Էնֆիլդ

«Ատլետիկոյի» կիսապաշպան Մարկոս Լյորենտեն իր նոր շանն անվանել է Էնֆլիդ։ Մարտի 12-ին «Ատլետիկոն» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում լրացուցիչ ժամանակում 2։3 հաշվով «Էնֆլիդ Ռոուդ» մարզադաշտում հյուրընակվելիս առավելության հասավ «Լիվերպուլի» նկատմամբ և պայքարից դուրս թողեց մրցաշարի գործող գավաթակրին։ Այդ խաղում Լյորենտեն դարձել էր դուբլի հեղինակ և իր շանը կոչել է Էնֆլիդ՝ ի պատիվ այդ հանդիպման։ […]

Sky Sports-ի ընթերցողներն ընտրել են ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստին

Բրիտանական հեղինակավոր Sky Sports պարբերականն իր կայքում հարցում է անցկացրել ընթերցողների շրջանում, որպեսզի պարզի անգլիական Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստին։ Հարցման արդյուքնում լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Լիվերպուլի» վինգեր Սադիո Մանեն, ով ստացել է ձայների 33 տոկոսը։ Երկրորդը Մանեի խաղընկեր Ջորդան Հենդերսոնն է, իսկ երրորդը «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրոյնեն։ Նշենք, որ «Լիվերպուլի» ֆուտբոլիստներ […]

Խոակին Կապարոս․ «Հետևում ենք թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում հանդես եկող բոլոր ֆուտբոլիստներին»

Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսը դեռևս Հայաստանում գտնվելու ժամանակահատվածում հարցազրույց է տվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքին, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ձեզ։ -Պարոն Կապառոս, արդեն 3 շաբաթ է՝ գլխավորում եք հավաքականը և չնայած կորոնավիրուսի համաճարակի պատճառով ստիպված եք եղել մեկնել Իսպանիա, բայց գիտենք, որ աշխատում եք ամենօրյա ռեժիմով և ուսումնասիրում եք մեր հավաքականը: […]

Պաշտոնական․ Ֆլիկը երկարաժամկետ պայմանագիր կնքեց Բավարիայի հետ

Ինչպես տեղեկացնում է «Բավարիայի» պաշտոնական կայքը, ակումբը մշտական պայմանագիր է կնքել ակումբի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Հանս-Դիտեր Ֆլիկի հետ։ 55-ամյա մասնագետի և մյունխենյան ակումբի միջև պայմանագիրը նախատեսված է լինելու մինչը 2023 թվականի հունիսի 30-ը։ Ֆլիկը նախորդ տարվա ամռանը դարձել էր այն ժամանակվա գլխավոր մարզիչ Նիկո Կովաչի օգնականը, իսկ 2019-ի նոյեմբերին, երբ Կովաչը հեռացվեց գլխավոր մարզիչ […]

Պաոլո Մալդինիի ապաքինվել է կորոնավիրուսից?

«Միլանի» նախկին լեգենդար ավագ Պաոլո Մալդինիի որդին՝ Դանիելեն, տեսաուղերձ է հղել, որտեղ նշում է, որ ապաքինվել է կորոնավիրուսից։ «Ես լավ եմ, այլևս որևէ ախտանշան չունեմ։ Վերականգնում եմ անհատական մարզումներս»,- նշել է երիտասարդ ֆուտբոլիստը։ Հիշեցնենք, որ Պաոլո Մալդինին նույնպես վարակված է կորոնավիրուսով։ Հայր և որդի մարտի 21-ին հայտարարել էին, որ իրենց կորոնավիրուսի թեստը դրական արդյունքն է […]

1 1,716 1,717 1,718 1,719 1,720 1,899