Բունդեսլիգայի որոշ ակումբներ, հնարավոր է, սննկանան

Բունդեսլիգայի որոշ ակումբներ, հնարավոր է, սննկանան

04/04/2020 - 13:09

Ինչպես գիտեք, կորոնավիրուսի համաճարակի պատճառով գրեթե ողջ եվրոպական ֆուտբոլը դադարեցվել է։ Բունդեսլիգայի դադարեցման արդյունքում, հնարավոր է, գերմանական որոշ ակուբներ սննկանան։

Ակումբներից մեկը սննկացման մասին կհայտարարի մայիսին, եթե խաղերը չվերսկսվեն։ Եվս երեք ակումբ կդիմակայեն մինչև հունիս։ Երկրորդ Բունդեսլիգայում վտանգի տակ են 9 ակումներ․ յոթ ակումբ սննկացման մասին կհայտարարի մայիսին, երկուսը՝ հունիսին։

Ինչպես տեղեկացնում է Kicker-ը, սննկացման պատճառներից մեկը հեռուստատեսային վաճառքի և հովանավորչական պայմանագրերի բացակայությունն է։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023