Յուվենտուսը համաձայն չէ ժամանակից շուտ չեմպիոն հռչակվել

Յուվենտուսը համաձայն չէ ժամանակից շուտ չեմպիոն հռչակվել

04/04/2020 - 13:20

«Յուվենտուսը» համաձայն չէ ժամանակից շուտ չեմպիոն հռչակվելու գաղափարին, եթե Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանի արդյունքները զրոյացվեն։

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գաբրիելե Գրավինան հասկացնել է տվել, որ առաջնության վերսկսմանը կողմ է նաև առաջնության առաջատարը․

«Մենք մտադիր ենք ավարտին հասցնել առաջնությունը։ Քննարկվում է առաջնությունը վերսկսել մայսիսի 20-ից կամ հուինիսի սկզբին և ավարտին հասցնել հուլիսին։ Ես պարզ հասկացրել եմ, որ չեմ պատրաստվում ռիսկի տակ դնել հաջորդ մրցաշրջանը, որպեսզի փրկեմ այս մեկը։

Կարծում եմ՝ դժվար կլինի առաջնությունը չեղարկելու որոշում կայացնել։ Այդ դեպքում մեծ անարդարություն տեղի կունենա համաճարակի պայմաններում։ Նվազագույնը անհրաժեշտություն կառաջանար Սկուդետոն հանձնել առաջնության առաջատարին, սակայն որքանով ես տեղյակ եմ, թուրինյան ակումբը համաձայն չէ այդ գաղափարի հետ»,- Իտալիայի ֆեդերացիայի նախագահի խոսքերը մեջբերում է ESPN-ը։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023