Author Archives: Miqayel

Արսենալի նախկին ֆուտբոլիստը մարդկային կյանքեր է փրկում?

Նվանկվո Կանուն անգլիական Պրեմիեր լիգայի ամենավառ ֆուտբոլիստներից մեկն էր։ Շատերը նրան նույնիսկ համարում են Պրեմիեր լիգայի լեգենդներից մեկը։ Հատկապես հիշարժար էր 1999 թվականին «Արսենալի» կազմում նրա հեթ-տրիկը «Չելսիի» դարպասը։ 2008 թվականին Կանուն միջակ «Պորսթմուտի» հետ նվաճեց Անգլիայի գավաթը։ Այդ խաղում հենց նիգերիացի ֆուտբոլիստը դարձավ հաղթական գոլի հեղինակ՝ ակումբին պարգևելով եզակի տիտղոսներից մեկը։ «Պորթսմուտը» «Ուեմբլի» մարզադաշտում […]

Բարսելոնան պատրաստվում է մոտ օրերս վերսկսել մարզումները

«Բարսելոնայի» բոլոր ֆուտբոլիստները պետք է մինչև այս շաբաթվա կեսը վերադառնան ակումբի մարզաբազա։ Ինչպես տեղեկացնում է AS-ը, կատալոնական ակումբը մայիսի 6-ից սկսած պատրաստվում է թեստավորել ակումբի բոլոր ֆուտբոլիստներին։ Բացասական արդյունքից հետո նրանք կկարողանան անցկացնել անհատական մարզումներ։ «Կապտանռնագույնների» երկու ֆուտբոլիստներ՝ Ֆրենկի դե Յոնգն ու Մարտին Բրեյթվեյթը կարանտինի օրերին լքել են Բարսելոնան։ 22-ամյա հոլանդացի կիսապաշտպանը վերադարձել էր Նիդեռնալնդներ, […]

Տոտտի․ «Տոնալին կդառնա աշխարհում լավագույններից մեկը»

«Ռոմայի» նախկին ավագ Ֆրանչեսկո Տոտտին խոսել է «Բրեշիայի» կիսապաշտպան Սանդրո Տոնալիի մասին․ «Իմ ամենասիրելի ֆուտբոլիստներից մեկն է։ Ես ցանկանում էի նրան համոզել, որ տեղափոխվի «Ռոմա», սակայն, ցավոք սրտի, չկարողացա։ Ըստ իս՝ նա կդառանա աշխարհի լավագույն կիսապաշտպաններից մեկը։ Նա ունի լավագույն որակները։ Նա ի ծնե տաղանդավոր է, հիանալի խաղային մտածողություն և վտանգավոր է ցանկացած իրավիճակում»,- լեգենդար […]

Զինեդին Զիդանի ծնողները զարմիկներ են

Լեգենդար նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Զինեդին Զիդանի ինքնակենսագրականում կա հետաքրքիր մի փաստ․ նրա ծնողները զարմիկներ են, սակայն դա նորմալ է, ոչ թե տարօրինակ կամ պատժելի։ 47-ամյա մարզչի լրիվ անուն-ազգանունը Զինեդին Յազիդ Զիդան է։ Նա ունի արաբական արմատներ։ Զիդանի ծնողները ալժիրցի գաղթականներ են ֆրանսիայում։ Նրանք ալժիրյան պատերազմի տարիներին փախել են Ֆրանսիա։ Զինեդին Զիդանի հայրը՝ Սամիլը, մոտ […]

Ֆրանսիայի չեմպիոն 1 րոպե խաղալու համար

Ինչպես տեղեկացնում է AS-ը, ՊՍԺ-ի կիսապաշտպան Խեսե Ռոդրիգեսը կստանա չեմպիոնական ոսկե մեդալը։ Բանն այն է, որ իսպանացի կիսապաշտպանը Լիգա 1-ի շրջանակում ընթացիկ մրցաշրջանում փարիզյան ակումբի կազմում խաղադաշտում անցկացրել է ընդամենը 1 րոպե։ Ըստ Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի կանոնադրության՝ յուրաքանչուր ֆուտբոլիստ ստանում է ոսկե մեդալ, եթե խաղադաշտում անցկացրել է նույնիսկ 1 վայրկյան։ Խեսեն ՊՍԺ-ի կազմում այդ […]

Ֆլորենցի․ «Միայն Մանոլասը չէր հավատում, սակայն խփեց հաղթական գնդակը»

«Ռոմայի» կիսապաշտպան Ալեսանդրո Ֆլորենցին, ով ներկայումս վարձավճարով հանդես է գալիս «Վալենսիայի» կազմում, վերհիշել է Չեմպիոնների լիգայի 2017/18 խաղարկության «Ռոմա» – «Բարսելոնա» քառորդ եզրափակիչ դիմակայության պատասխան խաղը։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում կատալոնական ակումբը հաղթել էր 4։1 հաշվով, սակայն պատասխան խաղում հռոմեական ակումբը հաղթեց 3։0՝ շարունակելով պայքարը։ «Առաջին խաղում 4։1 հաշվով պարտվելուց հետո մենք մեզ պարտված […]

Պյանիչը իսպանական գրանդի հիմնական տրանսֆերային նպտակներից մեկն է

Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «Բարսելոնան» լրջորեն հետաքրքրված է «Յուվենտուսի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչի ծառայություններով։ 30-ամյա բոսնիացի կիսապաշտպանը համարվում է ակումբի գլխավոր տրանսֆերային նպատակներից մեկը։ «Բարսելոնայի» ղեկավարության կարծիքով Պյանիչն ամբողջությամբ համապատասխանում է ակումբի գաղափարախոսությանը և խաղային սխեմային, երկու ոտքով էլ հիանալի է խաղում և արդեն երկար ժամանակ հանդես է գալիս բարձր մակարդակով։ Ինքը՝ կիսապաշտպանը, նույնպես դեմ չէ […]

AS-ը ներկայացրել է Յուվենտուսի նախորդ տասնամյակի խորհրդանշական հավաքականը

Իսպանական AS պարբերականը ներկայացրել է «Յուվենտուիս» նախորդ տասնամյակի խորհրդանշական հավաքականը, որն ունի հետևյալ տեսքը․ Դրապասապահ – Ջանլուիջի Բուֆոն Պաշտպաններ – Ստեֆան Լիխտշտայներ, Ջիորջո Կիելինի, Անդրեա Բարձալի, Ալեքս Սանդրո Կիսապաշտպաններ – Պոլ Պոգբա, Անդրեա Պիռլո, Արթուրո Վիդալ Հարձակվողներ – Պաուլո Դիբալա, Կառլոս Տևես, Կրիշտիանո Ռոնալդու

Ագուերո․ «Շատ խաղացողներ վախենում են խաղալ»

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն խոսել է մրցաշրջանի հավանական վերսկսման մասին․ «Շատերը դեռևս վախենում են խաղալ, քանի որ նրանք ունեն ընտանիք, երեխաներ։ Կարծում եմ՝ երբ հանդիպումները վերսկսվեն, բավականին լարված իրավիճակ է լինելու։ Կան մարդիկ, ովքեր վարակված են, սակայն չունեն որևէ ախտանշան և նրանք կարող են վարակվել մեզ։ Յուրաքանչյուր ոք կարող է վարակվել կորոնավիրուսով և դրա […]

Ա սերիայի բոլոր ակումբները միաձայն որոշել են մրցաշրջանը շարունակել

Չնայած կորոնավիրուսի համաճարակին՝ Ա սերիայի բոլոր 20 ակումբները միաձայն համաձայնության են հասել մրցաշրջանն անկախ ամեն ինչից շարունակելու գաղափարի շուրջ։ Այդ մասին տեղեկացնում է Ա սերիայի պաշտոնական կայքը։ Խոսակցություններ կային, թե որոշ ակումբներ կարող են բողոքարկել այդ որոշումը, սակայն երեկք՝ մայիսի 1-ին, Ա սերիան հաստատել է, որ իտալական բարձրագույն առաջնության բոլոր ներկայացուցիչներն ամբողջությամբ առաջնությունն ավարտին հասցնելու […]

1 1,694 1,695 1,696 1,697 1,698 1,901