Տոտտի․ «Տոնալին կդառնա աշխարհում լավագույններից մեկը»

Տոտտի․ «Տոնալին կդառնա աշխարհում լավագույններից մեկը»

02/05/2020 - 15:59

«Ռոմայի» նախկին ավագ Ֆրանչեսկո Տոտտին խոսել է «Բրեշիայի» կիսապաշտպան Սանդրո Տոնալիի մասին․

«Իմ ամենասիրելի ֆուտբոլիստներից մեկն է։ Ես ցանկանում էի նրան համոզել, որ տեղափոխվի «Ռոմա», սակայն, ցավոք սրտի, չկարողացա։

Ըստ իս՝ նա կդառանա աշխարհի լավագույն կիսապաշտպաններից մեկը։ Նա ունի լավագույն որակները։ Նա ի ծնե տաղանդավոր է, հիանալի խաղային մտածողություն և վտանգավոր է ցանկացած իրավիճակում»,- լեգենդար ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Football Italia-ն։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023