Բասկետբոլ. Հայաստանի հավաքականը ջախջախիչ պարտություն կրեց Ավստրիայից 🎥
Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականն աշխարհի 2027 թ. առաջնության նախընտրական առաջին փուլում երրորդ հանդիպումն անցկացրեց ու Երևանում մրցեց Ավստրիայի թիմի դեմ։ Ցավոք, հայ բասկետբոլիստները չկարողացան մրցակցին լուրջ դիմադրություն ցույց տալ` պարտվելով 80-129 հաշվով։ Հայաստանի հավաքականի ամենաարդյունավետն ամերիկացի կենտրոնական Քրիս Ջոնսն էր` վաստակելով 22 միավոր, կատարելով 7 ասիստ ու 1 ռեբաունդ։ Ավստրիան հաղթանակից հետո միավորների քանակը հասցրեց […]