Author Archives: Miqayel

Ինտերի նախկին առաջատար ֆուտբոլիստներից մեկը համաձայն է տեղափոխվել Յուվենտուս

ՊՍԺ-ի պաշտպան Միլան Շկրինյարը համաձայնել է տեղափոխվել Թուրինի «Յուվենտուս»։ Foot Mercato-ն գրում է, որ «բյանկոներիները» սլովակ ֆուտբոլիստին ցանկանում են ձեռք բերել` որպես ակումբի հիմնական պաշտպան Բրեմերի փոխարինողի։ Բրազիլացի ֆուտբոլիստը ծնկի խաչաձև կապանների վնասվածքի պատճառով շարքից դուրս է մնացել մինչև 2025 թ. ապրիլ։ Ըստ աղբյուրի` թուրինյան ակումբը 29-ամյա Շկրինյարի տրանսֆերի հարցում պետք է փորձի համաձայնության հասնել […]

ՉԼ. Այսօր մեկնարկում է 5-րդ տուրը

Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում այսօր` նոյեմբերի 26-ին, մեկնարկում է 5-րդ տուրը։ Ներկայացնում ենք տուրի խաղացանկը։ Նոյեմբերի 26. «Սպարտա Պրահա» – «Ատլետիկո Մադրիդ»` 21:45 «Սլովան» – «Միլան»` 21:45 «Մանչեսթեր Սիթի» – «Ֆեյենորդ»` 00:00 «Ինտեր» – «Լայպցիգ»` 00:00 «Բավարիա» – ՊՍԺ` 00:00 «Բավարիա» – «Բրեստ»` 00:00 «Յանգ Բոյս» – «Ատալանտա»` 00:00 «Բայեր» – «Զալցբուրգ»` 00:00 «Սպորտինգ Լիսաբոն» […]

ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Բլատեր. «Ես իսկական հրեշ եմ ստեղծել»

ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը խոսել է ժամանակակից ֆուտբոլի մասին. «Ինձ նախորդած Ժոաո Ավելանժը Հարավաֆրիկյան Հանրապետությունում կայացած աշխարհի առաջնությունից հետո ինձ ասաց, որ ես իսկական հրեշ եմ ստեղծել։ Այդ ժամանակ ՖԻՖԱ-ն առաջին անգամ մեծ շահույթ ունեցավ։ Եվ նա ճիշտ էր։ Ես, իրոք, հրեշ եմ ստեղծել։ ՖԻՖԱ-ն աղքատ կազմակերպություն էր, երբ 1975 թ. զբաղեցրի զարգացման գծով տնօրենի […]

Իտալական անվանի ակումբը հետաքրքրված է Սպերցյանի ծառայություններով

«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հայտնվել է «Ատալանտայի» ուշադրության կենտրոնում։ «РБ Спорт»-ը գրում է, որ 24-ամյա ֆուտբոլիստի գործակալ Ռաֆայելա Պիեմենտան հավանական տրանսֆերի հարցում անցնող օրերին հանդիպել է և բանակցել իտալական ակումբի ներկայացուցիչների հետ։ Սպերցյանի տեղափոխությունը ձմռանը քիչ հավանական է, բայց «Ատալանտան» մրցաշրջանի ընթացքում շարունակելու է հետևել հայ կիսապաշտպանի խաղին և նրա ապագայի վերաբերյալ […]

Ռեալը խոշոր հաշվով հաղթեց Լեգանեսին` կրճատելով Բարսելոնայից միավորների տարբերությունը 🎥

Իսպանական Լա լիգայի 14-րդ տուրում գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալը» մրցակցի դաշտում մրցեց «Լեգանեսի» դեմ։ «Արքայական» ակումբը վստահ հանդիպում անցկացրեց` հաղթելով 3:0 հաշվով։ Կառլո Անչելոտիի գլխավորած թիմից աչքի ընկան Կիլիան Մբապեն, Ֆեդերիկո Վալվերդեն ու Ջուդ Բելինգեմը։ Մադրիդյան ակումբը հաղթանակից հետո վաստակեց 30 միավոր և զբաղեցնում է երկրորդ տեղը։ «Ռեալը» կրճատեց առաջնության առաջատար «Բարսելոնային» զիջում է արդեն […]

Վալվերդեի` տուգանայինի խաղարկումից հետո խփած տպավորիչ գոլը 🎥

Իսպանական Լա լիգայի 14-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս մրցում է «Լեգանեսի» դեմ։ «Արքայական» ակումբից 66-րդ րոպեին տուգանայինի խաղարկումից հետո տպավորիչ հարվածով աչքի ընկավ Ֆեդերիկո Վալվերդեն և հաշիվը դարձրեց 2:0։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

Լուկակուն հերոսնաում է` Նապոլիին հաղթանակ պարգևելով Ռոմայի դեմ խաղում 🎥

Իտալական Ա սերիայի 13-րդ տուրում «Նապոլին» «Դիեգո Արմանդո Մարադոնա» մարզադաշտում մրցեց «Ռոմայի» դեմ։ Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի մեկ գրավում. նեապոլյան ակումբը հաղթեց 1:0 հաշվով։ Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմին հաղթանակ պարգևեց Ռոմելու Լուկակուն, որն աչքի ընկավ 54-րդ րոպեին` գրավելով նախկին ակումբի դարպասը։ «Նապոլին» հաղթանակից հետո վաստակեց 29 միավոր և կրկին գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ «Ռոման» 13 միավորով […]

Ամորիմի նորամուտը հաջող չէր. Ման. Յունայթեդը ոչ-ոքի խաղաց Իպսվիչի հետ 🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Փորթման Ռոուդ» մարզադաշտում մրցեց առաջնության նորեկ «Իպսվիչ Թաունի» դեմ։ «Կարմիր սատանաները» նոր գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմի նորամուտի խաղում չկարողացան հաղթանակ տանել. հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով։ Մանկունյական ակումբից երկրորդ րոպեին հաշիվը բացեց Մարկուս Ռեշֆորդը, որին մրցակիցը 43-րդ րոպեին պատասխանեց Օմարի Հաթչինսոնի դիպուկ հարվածով։ «Յունայթեդը» 16 միավորով 12-րդ տեղում է, […]

Նոան սկզբունքային մրցավեճում պարտության մատնեց Փյունիկին 🎥

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում փոխչեմպիոն «Նոան» արտագնա խաղում մրցեց գործող չեմպիոն «Փյունիկի» դեմ։ Հյուրերը բավական վստահ հանդկպում անցկացրին և հաղթեցին 3:1 հաշվով։ Ռուի Մոտայի գլխավորած թիմից դուբլ գրանցեց բրազիլացի պաշտպան Պաբլո Սանթոսը, մեկ գոլ էլ խփեց արգենտինացի Պաբլո Սանթոսը։ «Փյունիկից» աչքի ընկավ Էդգար Մալաքյանը` դիպում իրացնելով 11-մետրանոցը։ «Նոան» Հայաստանի ընթացիկ առաջնությունում տարավ 7-րդ […]

Սալահը շարունակում է ճախրել. Լիվերպուլը ծանր պայքարում հաղթեց Սաութհեմփթոնին 🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Լիվերպուլը» մրցակցի դաշտում մրցեց «Սաութհեմփթոնի» դեմ։ Հյուրերը ծանր պայքարում կարողացան 3:2 հաշվով կամային հաղթանակ տանել «սրբերի» նկատմամբ։ Մերսիսայդյան ակումբից շարունակում է փայլել Մոհամեդ Սալահը, որը դարձավ դուբլի հեղինակ։ Եգիպտոսցի վինգերն Անգլիայի ընթացիկ առաջնությունում խփած գոլերը հասցրեց 10-ի և լավագույն ռմբարկուների պայքարում զիջում է միայն «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդին (12 […]

1 166 167 168 169 170 1,873