Author Archives: Miqayel

81 տարվա ռեկորդ է գերազանցվել․ Մայլորկայի 15-ամյա ֆուտբոլիստի բացառիկ ցուցանիշը

Երեկ՝ հունիսի 24-ին, իսպանական Լա լիգայի 31-րդ տուրի շրջանակում «Ռեալը» սեփական հարկի տակ 2։0 հաշվով առավելության հասավ առաջնության հետնապահների թվում ընթացող «Մալյորկայի» նկատմամբ։ Հանդիպման 84-րդ րոպեին «Մալրոկայի» կազմում Իդրիսու Բեբուի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ 15-ամյա կիսապաշտպան Լուկա Ռոմերոն։ Արգենտինացի կիսապաշտպանն այդ կերպ դարձավ Լա լիգայի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով երբևէ դուրս է եկել խաղադաշտ՝ գերազանցելով […]

16-ամյա դարպասապահը հետ մղեց 11 մետրանոց երեք հարված՝ իր թիմին դուրս բերելով գավաթի եզրափակիչ?

Երեկ՝ հունիսի 24-ին, կայացել է Ուկրաինայի գավաթի երկրորդ կիսաեզրափակիչ հանդիպումը, որի շրջանակում մրցել են «Մարիուպոլն» ու «Վորսկլան»։ Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվել է 1։1 հաշվով, ինչից հետո նշանակվել է 11 մետրանոց հարվածաշար, որի հերոսն է դարձել «Վորսկլայի» 16-ամյա դարպասապահ Պավել Իսենկոն, ով մարզչական շտաբի որոշմամբ փոխարինման դուրս եկավ 119-րդ րոպեին՝ փոխարինելով հիմնական դարպասապահ Դմիտրի […]

Նիդեռլանդներում երկրպագուներին կարգելեն երգել մարզադաշտում

Հոլանդական ակումբների երկրպագուներին 2020/21 մրցաշրջանի մեկնարկից կթույլատրեն ներկա գտնվել Էրեդիվիզայի հանդիպումներին, սակայն տրիբունաներում կարգելվի երգել։ «Հանդիսականները պետք է պահպանեն սոցիալական հեռավորությունը, հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք խիստ միջոցների դիմել։ Երկրպագուները թույլտվություն կունենան իրենց հետ մարզադաշտ բերել շվիներ, որոնք փչելուց հետո ձայն են արձակում։ Խփած գնդակներից հետո կթույլատրվի գոռալ «ուռա՜», սակայն ոչ ավելին։ Այո՛, դա ուրախ […]

Մարսիալի բենեֆիսը, Վուլվզը շարունակում է պայքարել ՉԼ գոտի մտնելու համար?

Անգլիական Պրեմիեր լիգայի շրջանակում կայանում է 31-րդ տուրը։ Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարող «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում 3։0 հաշվով հաղթեց մրցաշարային աղյուսակում իր հարևաններից «Շեֆիլդ Յունայթեդին»։ «Կարմիր սատանաների» կազմում փայլուն հանդիպում անցկացրեց Անտոնի Մարսիալը, ով դարձավ հեթ-տրիկի հեղինակ։ Նշենք, որ ֆրանսիացի հարձակվողը մանկունյական ակումբի կազմում առաջին անգամ է մեկ խաղում դառնում հեթ-տրիկի հեղինակ։ Ակնհայտ […]

Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, սույն թվականի հոկտեմբերի 7-ին Հայաստանի հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընկերական հանդիպում կանցկացնի Ալբանիայի հավաքականի դեմ։ «Հայաստանի և Ալբանիայի ֆուտբոլի ֆեդերացիաների միջև ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի երկու երկրների ազգային հավաքականներն ընկերական հանդիպում կանցկացնեն: Խաղը կկայանա հոկտեմբերի 7-ին՝ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:  Հայաստանի և Ալբանիայի […]

ՀՖՖ պատասխանը Լոռի և Շիրակ ֆուտբոլային ակումբներին

Երեկ՝ հունիսի 24-ին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որը վերաբերցում է «Լոռի» և «Շիրակ» ֆուտբոլային ակումբների հայտարարություններին։ Այդ ակումբները պահանջում են հրավիրել ՀՖՖ արտակարգ ժողով, քանի որ կասկածի տակ են դնում Հայաստանի Առաջին խմբում հանդես եկող մի շարք ակումբների օրինականությունը և գրանցած արդյունքները։ Ակումբների հայտարարությունները ստորև․ ՀՖՖ-ի հայտարարությունը․ «Արդեն մեկ տարուց ավելի […]

Ռեալը շարունակում է վստահ մրցելույթները?

Իսպանական Լա լիգայի 31-րդ տուրի շրջանակում չեմպիոնության հավակնորդ «Ռեալը» սեփական հարկի տակ մրցեց «Մալյորկայի» դեմ՝ հաղթելով 2։0 հաշվով։ Հանդիպման առաջին խաղակեսում «Ռեալի» ֆուտբոլիստները ստեղծեցին մի շարք գոլային պահեր, սակայն կարողացան աչքի ընկնել ընդամենը մեկ անգամ։ Հանդիպման 19-րդ րոպեին «արքայական» ակումբի ֆուտբոլիստները մրցակցին «բռնեցին» հակագրոհի վրա։ Կազեմիրոն դաշտի կենտրոնում խլեց գնդակը Դանի Գարսիայից, ինչի այն հայտնվեց […]

Ատալանտայի անհավանական comeback-ը ?

Իտալական Ա սերիայի 27-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարող «Ատալանտան» սեփական հարկի տակ մրցեց չեմպիոնության հավակնորդ «Լացիոյի» դեմ՝ գրանցելով գեղեցիկ Comeback։ Հանդիպման հենց մեկնարկում հռոմեական ակումբը երկու գնդակի առավելություն ստացավ մրցակցի նկատմամբ։ Նախ 5-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Մարտեն դե Ռունը, իսկ 11-րդ րոպեին աչքի ընկավ Սերգեյ Միլենկովիչ-Սավիչը։ Այդ անսպասելի մեկնարկից […]

Լիվերպուլը ֆանտաաստիկ հանդիպում անցկացրեց՝ ավելի մոտենալով չեմպիոնությանը?

Անգլիական Պրեմիեր լիգայի 31-րդ տուրի շրջանակում առաջության առաջատար «Լիվերպուլը» սեփական հարկի տակ մրցեց «Քրիստալ Փելասի» դեմ՝ հաղթելով 4։0 հաշվով։ Հանդիպման ողջ ընթացքում Յուրգեն Կլոպի թիմը հիանալի հանդիպում անցկացրեց՝ մրցակցին չտալով որևէ հնարավորություն։ Հանդիպման 23-րդ րոպեին «կարմիրները» տուգանային հարվածի իրավունք ստացան, որի իրացումից հետո Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը դարձավ գեղեցիկ գոլի հեղինակ։ Նախքան ընդմիջման գնալը՝ 44-րդ րոպեին, «Լիվերպուլը» […]

Ռամոսի ֆանտաստիկ գոլը տուգանային հարվածից?

Իսպանական Լա լիգայի 31-րդ տուրի շրջանակում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ մրցում է «Մալյորկայի» դեմ։ Հանդիպման 56-րդ րոպեին տանտերերը նպաստավոր դիրքում վաստակեցին տուգանային հարվածի իրավունք։ Գնդակին մոտեցավ «արքայական» ակումբի ավագ Սերխիո Ռամոսը, ով ֆանտաստիկ հարվածով հաշիվը դարձրեց 2։0։ 64-րդ րոպեի դրությամբ «Ռեալը» հաղթում է 2։0 հաշվով․ 19-րդ րոպեին աչքի է ընկել նաև Վինիսիուս Ժունիորը։

1 1,649 1,650 1,651 1,652 1,653 1,904