ՀՖՖ պատասխանը Լոռի և Շիրակ ֆուտբոլային ակումբներին

ՀՖՖ պատասխանը Լոռի և Շիրակ ֆուտբոլային ակումբներին

25/06/2020 - 11:21

Երեկ՝ հունիսի 24-ին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որը վերաբերցում է «Լոռի» և «Շիրակ» ֆուտբոլային ակումբների հայտարարություններին։ Այդ ակումբները պահանջում են հրավիրել ՀՖՖ արտակարգ ժողով, քանի որ կասկածի տակ են դնում Հայաստանի Առաջին խմբում հանդես եկող մի շարք ակումբների օրինականությունը և գրանցած արդյունքները։

Ակումբների հայտարարությունները ստորև․

Հարգելի գործընկերներ, ֆուտբոլային ընտանիքի ներկայացուցիչներ,Արդեն տևական ժամանակ է, ինչ Հայաստանի Առաջին խմբի…

Опубликовано Lori FC Среда, 24 июня 2020 г.

Հարգելի գործընկերներ, ֆուտբոլային ընտանիքի ներկայացուցիչներ,Արդեն տևական ժամանակ է, ինչ Հայաստանի Առաջին խմբի…

Опубликовано SC Shirak Среда, 24 июня 2020 г.

ՀՖՖ-ի հայտարարությունը․

«Արդեն մեկ տարուց ավելի է՝ ՀՖՖ-ն, ՈՒԵՖԱ-ի և ՀՀ իրավապահ մարմինների հետ համագործակցությամբ, զբաղվում է Հայաստանում պայմանավորված խաղերի ուսումնասիրությամբ և բացահայտմամբ: Հենց այդ նպատակով էլ, որպես Գործադիր կոմիտեի խորհրդատվական մարմին, ստեղծվել է Պայմանավորված խաղերի դեմ պայքարի հարցերով փորձագիտական կոմիտեն (ժամանակավոր կոմիտե): Դրա ստեղծման մասին որոշումը կայացվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի՝ ապրիլի 29-ին կայացած նիստում:

Այդ կոմիտեն արդեն իսկ հրավիրել է մի շարք նիստեր, որոնց արդյունքում եղել են քննարկումներ և վերլուծություններ: Դրանց արդյունքները շատ շուտով հասանելի կդառնան հասարակությանը: Ավելին, փորձագիտական կոմիտեն արդեն իսկ դիմել է ՀՖՖ Գործադիր կոմիտեին՝ իր կողմից քննարկված դեպքերի հիման վրա համապատասխան որոշումներ կայացնելու միջնորդությամբ:

Հենց այդ որոշումների կայացման նախաշեմին «Շիրակ» և «Լոռի» ֆուտբոլային ակումբները «զարմանալի զուգադիպությամբ» որոշեցին հայտնել իրենց մտահոգությունը՝ ստեղծելով իրավիճակի վերաբերյալ շահագրգիռ անհանգստության պատրանք: Հետաքրքիր է, թե ինչու նույն ակումբները նման հայտարարությամբ հանդես չէին գալիս 1 կամ 3 ամիս առաջ: Առավել հետաքրքիր է, թե ինչու նրանց կողմից չկար որևէ «անհանգստություն» առաջնության առաջին հատվածում, երբ իրենք խոշոր հաշիվներով հաղթում էին իրենց իսկ կողմից հիշատակված «Երևան» ՖԱ-ին՝ ավելացնելով իրենց միավորների պաշարը:

Բացի այդ, առնվազն զարմանալի է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի՝ արտահերթ ժողով հրավիրելու պահանջը՝ հատկապես հաշվի առնելով, որ այդ ակումբը չի հանդիսանում ՀՖՖ անդամ և չունի վերոնշյալ նախաձեռնությամբ հանդես գալու իրավական հիմք: Ինչ վերաբերում է «Լոռի» ՖԱ-ին, ապա այս ակումբը, որպես ՀՖՖ անդամ, պետք է որ տիրապետեր ՀՖՖ արտահերթ ժողով հայտարարելու իրավական կարգին»։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023