81 տարվա ռեկորդ է գերազանցվել․ Մայլորկայի 15-ամյա ֆուտբոլիստի բացառիկ ցուցանիշը

81 տարվա ռեկորդ է գերազանցվել․ Մայլորկայի 15-ամյա ֆուտբոլիստի բացառիկ ցուցանիշը

25/06/2020 - 15:52

Երեկ՝ հունիսի 24-ին, իսպանական Լա լիգայի 31-րդ տուրի շրջանակում «Ռեալը» սեփական հարկի տակ 2։0 հաշվով առավելության հասավ առաջնության հետնապահների թվում ընթացող «Մալյորկայի» նկատմամբ։

Հանդիպման 84-րդ րոպեին «Մալրոկայի» կազմում Իդրիսու Բեբուի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ 15-ամյա կիսապաշտպան Լուկա Ռոմերոն։ Արգենտինացի կիսապաշտպանն այդ կերպ դարձավ Լա լիգայի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով երբևէ դուրս է եկել խաղադաշտ՝ գերազանցելով 81 տարվա վաղեմության ռեկորդը։ Այդ մասին տեղեկացնում է OptaJose-ն։

Ռոմերոն երեկվա խաղում 15 տարեկան և 219 օրական էր, իսկ նախկին ռեկորդը գրանցվել էր 1939 թվականին, երբ «Սելտայի» կազմում խաղադաշտ է դուրս եկել Սանսոնը, ով այդ օրը եղել է 15 տարեկան և 255 օրական։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023