Մարսիալի բենեֆիսը, Վուլվզը շարունակում է պայքարել ՉԼ գոտի մտնելու համար?

Մարսիալի բենեֆիսը, Վուլվզը շարունակում է պայքարել ՉԼ գոտի մտնելու համար?

25/06/2020 - 14:40

Անգլիական Պրեմիեր լիգայի շրջանակում կայանում է 31-րդ տուրը։

Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարող «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում 3։0 հաշվով հաղթեց մրցաշարային աղյուսակում իր հարևաններից «Շեֆիլդ Յունայթեդին»։

«Կարմիր սատանաների» կազմում փայլուն հանդիպում անցկացրեց Անտոնի Մարսիալը, ով դարձավ հեթ-տրիկի հեղինակ։ Նշենք, որ ֆրանսիացի հարձակվողը մանկունյական ակումբի կազմում առաջին անգամ է մեկ խաղում դառնում հեթ-տրիկի հեղինակ։ Ակնհայտ է, որ 24-ամյա կենտրոնական հարձակվողը կարիերայի լավագույն մրցաշրջանն է անցկացնում․ Մարսիալն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցել է 36 հանդիպման՝ դառնալով 19 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Օլե-Գունար Սուլշերի սաներն այս հաղթանակից հետո վաստակեցին 49 միավոր և զբաղեցնում են 5-րդ հորիզոնականը։ «Յունայթեդը» 4-րդ հորիզոնականը զբաղեցնող «Չելսիին» զիջում է 2 միավոր, որն իր հանդիպումը կանցկացնի այսօր՝ հունիսի 25-ին՝ սեփական հարկի տակ մրցելով «Մանչեսթեր Սիթիի» դեմ։

«Շեֆիլդ Յունայթեդ» բավականին անհաջող է մեկնարկել առաջնությունը։ Քրիս Ուայլդերի սաները երկրորդ խաղն անընդմեջ հյուրընկալվելիս պարտվեցին 0։3 հաշվով, իսկ ընդհանրապես «Շեֆիլդը» անցկացրած երեք խաղերում չի դարձել ոչ մի գոլի հեղինակ՝ մեկ խաղ էլ ավարտելով 0։0։ Նշենք, որ «Շեֆիլդը» մնաց 44 միավորով և զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը։

«Յունայթեդի» անմիջական հարևան «Վուլվերհեմպտոնը» նույնպես շարունակում է պայքարը Չեմպիոնների լիգայի գոտի բարձրանալու համար։

Նունու Էսպիրիտու Սանտու սաները 31-րդ տուրի շրջանակում մցեցին առաջնության հետնապահների թվում ընթացող «Բերնմութի» դեմ՝ տանելով դժվար հաղթանակ։ «Գայլերը», ունենալով առավելություն, միայն 60-րդ րոպեին կարողացան բացել խաղի հաշիվը, որը դարձավ հաղթական։

Հերթական անգամ աշխատեց Ադամա Տրաորե – Ռաուլ Խիմենես զույգը ու կրկին ասիստենտի դերում Տրաորեն էր։ Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի շրջանակում Խիմենեսն արդեն 7 անգամ աչքի է ընկել 24-ամյա վինգերի փոխանցումներից հետո։ Ընդհանուր առմամբ Տրաորեն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 30 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ, իսկ մեքսիկացի հարձակվողը 31 խաղում դարձել է 15 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

«Վուլվզը» այս հաղթանակից հետո նույնպես վաստակեց 49 միավոր, հավասարվեց «ՄՅՈՒ»-ին, սակայն խփած և բաց թողաց գոլերի ավելի լավ հարաբերակցության շնորհիվ մանկունյանական ակումբը զբաղեցնում է 5-րդ, իսկ «Վուլվզը»՝ 6-րդ հորիզոնականը։ «Բորնմութը» 27 միավորով 18-րդն է։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023