Author Archives: Miqayel

Տորգան Ազարի վարպետորեն իրացված տուգանային հարվածը🎥

Մեկնարկել է Գերմանիայի գավաթի 2020/21 խաղարկությունը։ 1/32 եզրափակչի շրջանակում «Բորուսիա Դորտմունդը» մրցեց Երրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Դույսբուրգի» դեմ՝ հաղթելով 5։0 հաշվով։ Հանդիպման 39-րդ րոպեին «իշամեղուները» հարձակման ձախ եզրում տուգանային հարվածի իրավունք էին վաստակել։ Գնդակին մոտեցավ Տորգան Ազարը, ով գեղեցիկ և հաշվենկատ հարվածով հաշիվը դարձրեց 3։0։ Լուսիեն Ֆավրի թիմից գոլի հեղինակ են դարձել նաև Ջեյդոն Սանչոն, Ջուդ […]

Լաուտարոն մնում է Ինտերում

«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի գործակալ Բետո Յակեն մեկնաբանել է իր հաճախորդի ապագայի հետ կապված անորոշ հարցերը․ «Ես հանդիպում եմ ունեցել «Ինտերի» ղեկավարության հետ և մենք որևէ քննարկում չենք ունեցել Լաուտարոյի «Ռեալ» կամ «Բարսա» տեղափոխության հետ կապված։ Լաուտարոն միանշանակ մնալու է «Ինտերում»։ «Ռեալի» հետ երբեք բանակցություններ չենք վարել»,- Յակեի խոսքերը մեջբերում է AS-ը։ Ավելի վաղ տարբեր […]

Պրեմիեր լիգան ներկայացնող 4 ֆուտբոլիստ վարակվել են Covid-19-ով

Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, անգլիական Պրեմիեր լիգան ներկայացնող 4 ֆուտբոլիստ վարակված են կորոնավիրուսով․ նրանց թեստի պատասխանը եղել է դրական։ Լիգան որոշում է կայացրել չհրապարակել ո՛չ ֆուտբոլիստների անունները, ո՛չ էլ այն ակումբները, որտեղ հանդես են գալիս նրանք։ Բոլոր 4 վարակակիրներն էլ այժմ ինքնամեկուսացել են և կարանտինում կմնան նվազագույնը 10 օր։ Աղբյուրի փոխանցմամբ՝ վերջին շրջանում թեստավորվել […]

Բարսելոնան համաձայնության է հասել Լիոնի հետ

«Բարսելոնան» ավելի ու ավելի է մոտեցել «Լիոնի» հոլանդացի հարձակվող Մեմֆիս Դեպային ձեռք բերելուն։ Ինչպես տեղեկացնում է The Guardian-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն՝ հղում կատարելով հոլանդական De Telegraaf պարբերականին, կատալոնական ակումբը մոտ օրերս ավարտին կհասցնի այս տրանսֆերը, քանի որ համաձայնության է հասել «Լիոնի» հետ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «Բարսան» 26-ամյա հոլանդացի հարձակվողի դիմաց ֆրանսիական ակումբին կվճարի 30 մլն եվրո, […]

Ռիս Ջեյմսի հիանալի «կրակոցը» Բրայթոնի դարպասը🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 2020/21 մրցարջանի 1-ին տուրի վերջին խաղում «Չելսին» հյուրընկալվելիս 1:3 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Բրայթոնի» նկատմամբ։ Հանդիպման 56-րդ րոպեին լոնդոնյան ակումբի կազմում հուժկու հարվածով տպավորիչ գոլի հեղինակ դարձավ եզրային պաշտպան Ռիս Ջեյմսը` հաշիվը դարձնելով 1:2։

Չելսին ապացուցեց իր բարձր կարգը🎥

Ավարտվեց անգլիական Պրեմիեր լիգայի 2020/21 մրցաշրջանի առաջին տուրը, որի վերջին հանդիպման շրջանակում «Բրայթոնը» սեփական հարկի տակ մրցեց «Չելսիի» դեմ։ Հանդիպան առաջին խաղակեսում տանտերերն ունեին խաղային առավելություն և ավելի վտանգավոր էին գրոհում, սակայն «Չելսիի» ֆուտբոլիստները հաղթողի կարգավիճակով գնացին ընդմիջման։ 23-րդ րոպեին Տիմո Վերները 11 մետրանոց հարված վաստակեց, որն անվրեպ իրացրեց Ժորժինիոն։ Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում` 54-րդ […]

Բրայթոն – Չելսի․ մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Մոտենում է ավարտին ԱՊԼ-ի 1-ին տուրը, որի վերջին հանդիպման շրջանակում «Բրայթոնը» սեփական հարկի տակ կընդունի «Չելսիին»։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23։15, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Հ2» հեռուստաընկերության եթերով, իսկ առցանց տարեբարակով՝ այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․

Միլանը բանակցություններ է վարում Ֆիորենտինայի հետ

«Ֆիորենտինայի» միանգամից երկու ֆուտբոլիստ հայտնվել են «Միլանի» հետաքրքրությունների շրջանակում։ Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան, «ռոսոներիները» նշանառության տակ են վերցրել «մանուշակների» կենտրոնական պաշտպան Նիկոլ Միլենկովիչին և վինգեր Ֆեդերիկո Կիեզային։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Ֆլորենցիան ներկայացնող ակումբը 22-ամյա սերբ պաշտպանի դիմաց մտադիր է ստանալ 40 մլն եվրո, իսկ Կիեզայի տրանսֆերային արժեքը հաղորդվում է, որ կտրուկ նվազել է։ […]

Ռեալը հոգեբանական աշխատանքներ կտանի Ազարի հետ

«Ռեալը» կփորձի օգնել Էդեն Ազարին հաղթահարել այն խնդիրները և բարդությունները, որոնց բախվել էր բախվել էր ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանի ընթացքում։ Ինչպես տեղեկացնում է Ok Diaro-ն, «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը բելգիացի ֆուտբոլիստի համար մշակել է անհատական մարզումային ծրագիր։ Ակումբի մարզչական շտաբը չի պատրաստվում շտապել և պատրաստ են խաղացողին հնարավորություն տալ, որպեսզի նա մարզավիճակ հավաքի, ինչից […]

Պաշտոնական․ Վուլվզն ու Նունուն երկրաձգեցին պայմանագիրը

Ինչպես տեղեկացնում է «Վուլվերհեմպտոնի» պաշտոնական կայքը, ակումբը նոր պայմանագիր է կնքել գլխավոր մարզիչ Նունու Էսպիրիտու Սանտուի հետ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ պորտուգալացի մասնագետը ևս երեք տարի կգլխավորի «գայլերին»։ Կողմերի միջև այժմ պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։ 46-ամյա մասնագետը «Վուլվզը» գլխավորում է 2016/17 մրցաշրջանից սկսած, որի ղեկին այդ մրցաշրջանում ակումբը դարձավ Չեմպիոնշիփի չեմպիոն՝ նվաճելով […]

1 1,576 1,577 1,578 1,579 1,580 1,919