Միլանը բանակցություններ է վարում Ֆիորենտինայի հետ

Միլանը բանակցություններ է վարում Ֆիորենտինայի հետ

14/09/2020 - 15:32

«Ֆիորենտինայի» միանգամից երկու ֆուտբոլիստ հայտնվել են «Միլանի» հետաքրքրությունների շրջանակում։

Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան, «ռոսոներիները» նշանառության տակ են վերցրել «մանուշակների» կենտրոնական պաշտպան Նիկոլ Միլենկովիչին և վինգեր Ֆեդերիկո Կիեզային։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ֆլորենցիան ներկայացնող ակումբը 22-ամյա սերբ պաշտպանի դիմաց մտադիր է ստանալ 40 մլն եվրո, իսկ Կիեզայի տրանսֆերային արժեքը հաղորդվում է, որ կտրուկ նվազել է։ Եթե ժամանակին նա գնահատվում էր 70 մլն եվրո, ապա նրան ներկա պահին, հնարավոր է, ձեռք բերել շատ ավելի ցածր գնով։

Հաղորդվում է, որ միլանյան ակումբը ներկա պահին հենց Ֆեդերիկո Կիեզայի տեղափոխության հարցով էլ բանակցում է «Ֆիորենտինայի» հետ։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023