Պրեմիեր լիգան ներկայացնող 4 ֆուտբոլիստ վարակվել են Covid-19-ով

Պրեմիեր լիգան ներկայացնող 4 ֆուտբոլիստ վարակվել են Covid-19-ով

15/09/2020 - 12:14

Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, անգլիական Պրեմիեր լիգան ներկայացնող 4 ֆուտբոլիստ վարակված են կորոնավիրուսով․ նրանց թեստի պատասխանը եղել է դրական։

Լիգան որոշում է կայացրել չհրապարակել ո՛չ ֆուտբոլիստների անունները, ո՛չ էլ այն ակումբները, որտեղ հանդես են գալիս նրանք։ Բոլոր 4 վարակակիրներն էլ այժմ ինքնամեկուսացել են և կարանտինում կմնան նվազագույնը 10 օր։

Աղբյուրի փոխանցմամբ՝ վերջին շրջանում թեստավորվել են 2131 ֆուտբոլիստ։

Հիշեցնենք, որ ինչպես եվրոպական առաջնությունների մեծ մասը, անգլիական Պրեմիեր լիգան նույնպես կորոնավիրուսի համաճարակի պատճառով անցկացվում է առանց երկրպագուների մասնակցությամբ։ Սեպտեմբերի 12-ին մեկնարկեց 2020/21 մրցաշրջանը։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023