Ռեալը հոգեբանական աշխատանքներ կտանի Ազարի հետ

Ռեալը հոգեբանական աշխատանքներ կտանի Ազարի հետ

14/09/2020 - 13:41

«Ռեալը» կփորձի օգնել Էդեն Ազարին հաղթահարել այն խնդիրները և բարդությունները, որոնց բախվել էր բախվել էր ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանի ընթացքում։

Ինչպես տեղեկացնում է Ok Diaro-ն, «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը բելգիացի ֆուտբոլիստի համար մշակել է անհատական մարզումային ծրագիր։ Ակումբի մարզչական շտաբը չի պատրաստվում շտապել և պատրաստ են խաղացողին հնարավորություն տալ, որպեսզի նա մարզավիճակ հավաքի, ինչից հետո էլ նրան խաղաժամանակ կտրամադրեն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ մադրիդյան ակումբը Ազարի համար վարձել է անձնական մարզչի։ Բացի դրանից, ֆուտբոլիստի հետ հատուկ մասնագետնեը հոգեբանական աշխատանենքներ կտանեն, որպեսզի Ազարն ազատվի վնասվածք ստանաու մտքերից։

Բացառված է, որ սեպտեմբերի 20-ին Լա լիգայի 2020/21 մրցաշրջանի 2-րդ տուորում Ազարը կմասնակցի «Ռեալ Սոսիեդադի» դեմ կայանալիք արտագնա հանդիպմանը։ Ակումբում պատրաստ են 29-ամյա վինգերին տրամադրել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի նրան։ «Ռեալն» իր առջև նպատակ է դրել վերադարձնել Ազարի լավագույն տարբերակը, այդ պատճառով էլ մարզչական շտաբը համբերատարություն է ցուցաբերում։

Բելգիացի ֆուտբոլիստը 2019 թվականի ամռանն է 115 մլն եվրոյի դիմաց տեղափոխվել «Ռեալ», սակայն նախորդ մրցաշրջանում նա հասցրել է 6 վնասվածք ստանալ՝ ընդհանուր առմամբ բաց թողնելով 186 օր։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023