Տորգան  Ազարի  վարպետորեն իրացված տուգանային հարվածը🎥

Տորգան Ազարի վարպետորեն իրացված տուգանային հարվածը🎥

15/09/2020 - 12:46

Մեկնարկել է Գերմանիայի գավաթի 2020/21 խաղարկությունը։ 1/32 եզրափակչի շրջանակում «Բորուսիա Դորտմունդը» մրցեց Երրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Դույսբուրգի» դեմ՝ հաղթելով 5։0 հաշվով։

Հանդիպման 39-րդ րոպեին «իշամեղուները» հարձակման ձախ եզրում տուգանային հարվածի իրավունք էին վաստակել։ Գնդակին մոտեցավ Տորգան Ազարը, ով գեղեցիկ և հաշվենկատ հարվածով հաշիվը դարձրեց 3։0։

Լուսիեն Ֆավրի թիմից գոլի հեղինակ են դարձել նաև Ջեյդոն Սանչոն, Ջուդ Բելինգհեմը, Ջիովանի Ռեյնան, ինչպես նաև Մարկո Ռոյսը։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023