Մեծ պատմություն փոքր քաղաքում կամ ո՞վ էր ճիշտ, ո՞վ՝ սխալ․ մեդալի երկու կողմերը
Երեկ՝ մայիսի 24-ին, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակեց այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հրավիրվել են Խորվաթիայի և Շվեդիայի հետ ընկերական հանդիպումներին մասնակցելու համար։ Հիմնական կազմից բացակայում էին մի շարք անուններ, բայց դե մեր պատմության լավագույն ֆուտնոլիստի չլինելը ուղղակի աչք էր ծակում։ Հենրիխ Մխիթարյանն այս անգամ հավաքական չէր հրավիրվել։ Իսպանացի մասնագետը, մեկնաբանելով իր ընտրությունը […]