Եգանյան․ «Կարծում եմ՝ Կապառոսն ու մեր Հենոն հետո իրար կհասկանան»

Եգանյան․ «Կարծում եմ՝ Կապառոսն ու մեր Հենոն հետո իրար կհասկանան»

25/05/2021 - 01:13

Ինչպես գիտեք, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է այն 23 ֆուտբոլիստների անունները, ովքեր նախապատրաստվելու են հունիսի 1-ին և 5-ին Խորվաթիայի ու Շվեդիայի հավաքականների դեմ կայանալիք ընկերական խաղերին։

Այդ ցանկից բացակայում էր Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի անունը։ Ստեղծված իրավիճակին արձագանքել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանը՝ Faceobook-ի իր էջում կատարելով հետևյալ գրառումը․

«Հենոն մեր հպարտությունն է, աշխարհի ամենահայտնի ՀՀ քաղաքացին է: Մխիթարյանն օրինակ է բոլորիս համար, որ կարելի է ապրել Հայաստանում ու նվաճել աշխարհը: Հետխորհրդային տարածքում «Հենո» ունեցել են ուկրաինացիներն ու վրացիները, մնացածը դեռևս երազում են:

Հաջողություն եմ մաղթում մեր տղաներին, տղեք ջան մենք ձեզ հետ ենք ազգովի ու Ավագի հետ սպասելու ենք խորվաթների ու շվեդների դեմ խաղին: Կապարոսի որոշման պահով կարող եմ ենթադրել, որ ցանկանում է կառուցել համակարգ, հետո, երբ կգան պաշտոնական խաղերը` համակարգին ավելացնի Մխիթարյանի մակարդակի աստղին, որ Քաթար գնանք: Չեմ հավատում, որ ինչ որ մեկը Հայաստանում կարող էր ուղղորդել Կապառոսին, կարծում եմ` ինքն ու մեր Հենոն հետո իրար կհասկանան»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023