Author Archives: Miqayel

Յուվենտուս – Նապոլի հանդիպումը կվերախաղարկվի

«Նապոլիին» հաջողվել է հաղթել բողոքարկումը, ըստ որի, ակումբին «Յուվենտուսի» դեմ խաղում գրանցվել էր տեխնիկական պարտություն էր գրանցվել, ինչպես նաև հանվել էր 1 միավոր։ Ինչպես տեղեկացնում է Իտալիայի Օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը, կոմիտեն չեղարկել է Իտալիայի արբիտրաժայաին դատարանանի կայացրած որոշումը և որոշում է կայացրել, որ հանդիպումը պետք է կայանա, ինչպես նաև «Նապոլիին» պետք է վերադարձվի հանված […]

Կրոսի սուր ու կծող պատասխանը Twitter-ում հայ օգտատիրոջը

Դեկտեմբերի 19-ին Twitter-ի հայազգի օգտատերերից Արթուր Մինասյանն իր օգտահաշվում քննադատական գրառում էր կատարել «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսի մասին․ «Իրապես գերագնահատված ֆուտբոլիստ․ մեկ հանդիպման ընթացքում 200 գնդակի կասեցում, որոնցից 190-ը հետ փոխանցում և «կախած» փոխանցումներ 3-5 մետրի վրա։ Այս ամենի համար տարեկան 20 մլն եվրո՞։ Նա առաջատար չէ․ ձանձրալի է ընկեր»,- գրել է հայ օգտատերը։ Դրանից […]

Լոնդոնից գնված Աստվածաշնչում Ժեզուսի ու Կոստայի ինտիմ լուսանկարներն են հայտնաբերվել📸

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Գաբրիել Ժեզուսը և «Ատլետիկո Մադրիդի» ներկայիս ֆուտբոլիստ Դիեգո Կոստան հայտնվել են սկանդալի եզրին։ Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, մի մարդ, ով Լոնդոնում բարեգործական ինչ-որ խանութուց Աստվածաշունչ է գնել, դրա մեջ ինտիմ բնույթի լուսանկարներ է հայտնաբերել, որոնք պատկանել են Ժեզուսին և Կոստային։ Լուսանկարներում Ժեզուսն ու Կոստան նույն կնոջ հետ են, որի անունը հայտնի […]

Մեսսին ակնարկել է, որ պատրաստվում է մնալ Բարսելոնայում

«Բարսելոնայի» ավագ Լեոնել Մեսսին հայտարարել է, որ ակումբի դժվարություններն արդեն անցյալում են․ հիմա նա ցանկանում է մնալ թիմում և շարունակել պայքարը Լա լիգայի և Չեմպիոնների լիգայի շրջանակում։ «Այո, ճիշտ է, որ ես շատ վատ ամառ անցկացրի։ Ես շատ էի մտածում մրցաշրջանի ավարտի մասին, սակայն այսօր ամեն ինչ անցյալում է։ Ես ինձ արդեն շատ լավ եմ […]

Բրայթոնի կիսապաշտպանը հայտնվել է Ռեալի ուշադրության կենտրոնում

«Բրայթոնի» կենտրոնական կիսապաշտպան Իվ Բիսուման, հնարավոր է, կարիերան շարունակի «Ռեալի» կազմում։ Այդ մասին տեղեկացնում է Defensa Central-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «արքայական» ակումբի սկաուտները դրական են գնահատել 24-ամյա ֆուտբոլիստի գործողությունները խաղադաշտում։ Բանն այն է, որ 24-ամյա մալիացի կիսապաշտպանի ծառայություններով անձամբ հետաքրքրված է Զինեդին Զիդանը, իսկ Բիսուման կարող է դառնալ Էդուրադո Կամավինգայի («Ռեն») և Պոլ Պոգբայի («Մանչեսթեր Յունայթեդ») […]

Թիերի Կուրտուա․ «Բելգիայում չեն հարգում մեծերին․ չեմ հասկանում, թե ինչու տղաս չի հայտնվել լավագույն մարզիկների շարքում»

Օրեր առաջ հրապարակվել են 2020 թվականի Բելգիայի «լավագույն մարզիկ» մրցանակի հավակնորդները։ Հավակնորդների ցանկից բացակայում է «Ռեալի» և Բելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան։ Այդ առթիվ իր դժգոհությունն է հայտնել դարպասապահի հայրը՝ Թիերի Կուրտուան․ «Ես չեմ հասկանում, թե ինչպես տղաս չի հայտնվել «լավագույն մարզիկ» մրցանակի հավակնորդների ցանկում։ Ես կարծում եմ, որ Բելգիայում բավարար հարգան չեն ցուցաբերում մեր […]

Միլանը կենտրոնական հարձակվողների շորթ-լիստ է կազմել

2021 թվականի հունվարից 1-ից բացվելիք ձմեռային տրանսֆերային պատուհանին «Միլանը» պատրաստվում է որոշակի ակտիվություն ցուցաբերել։ Ինչպես տեղեկացնում է Tuttosport-ը, «ռոսոներիները» մտադիր են ձեռք բերել նոր կենտրոնական հարձակվող, ով կփոխարինի Զլատան Իբրահիմովիչին, վերջինս հաճախ է վնասվածքներ ստանում։ Միլանյան ակումբն արդեն կազմել է մի շարք հարձակվողներից բաղկացած շորթ-լիստ, ովքեր, ըստ ակումբի մարզչական շտաբի, իրապես կարող են ուժեղացնել հարձակման […]

Յոսիպ Իլիչիչի տպավորիչ անցումն ու գոլը Ռոմային դարպասին🎥

Իտալական Ա սերիայի 13-րդ տուրի շրջանակում «Ատալանտան» սեփական հարկի տակ 4։1 հաշվով ջախջախեց «Ռոմային»։ Այդ խաղում փայլուն հանդիպում անցկացրեց «Ատալանտայի» կիսապաշտպան Յոսիպ Իլիչիչը, ով, դուրս գալով փոխարինման, դարձավ երկու գոլային փոխանցման և մեկ գոլի հեղինակ։ Սլովենացի ֆուտբոլիստի խփած գոլը կարելի է անվերջ դիտել։ Նա հարձակման աջ եզրում ստացավ գնդակը, ճանապարհին շրջանցեց 2-3 մրցակիցի, ներխուժեց տուգանային […]

Ատալանտան վերադառնում է․ Ռոման չդիմացավ Ատալանտայի հիանալի պրեսինգին🎥

Իտալական Ա սերիայի 13-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Ատալանտան» սեփական հարկի տակ մրցեց «Ռոմայի» դեմ։ Խաղը միանգամից մեկնարկեց հռոմեացիների խփած գոլով։ 3-րդ րոպեին հերթական գոլային փոխանցումը կատարեց Հենրիխ Մխիթարյանը՝ օգնելով աչքի ընկնել Էդին Ջեկոյին։ «Ռոման» բավական երկար վերահսկում էր խաղի ընթացքը և վստահ տեսք ուներ հանդիպման առաջին խաղակեսում, սակայն երկրորդ խաղակեսում «Ատալանտան», պարզապես, ֆանտաստիկ հանդիպում […]

Յունայթեդը կրակոտ ֆուտբոլ է ցուցադրում․ Բրունոն ու Մաքտոմինայը փայլում են 🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի շրջանակում «Մնաչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ մրցեց «Լիդսի» դեմ։ Մանկունյական ակումբը, պարզապես, տպավորիչ հանդիպում անցկացրեց՝ հաղթելով 6։2 հաշվով։ «Կարմիր սատանաների» կազմում հիանալի հանդիպում անցկացրին Բրունո Ֆերնդանեշն ու Սքոթ Մաքտոմինայը։ Երկու ֆուտբոլիստներն էլ իրենց հաշվին գրանցեցին երկու գոլ և մեկ գոլային փոխանցում։ Օլե-Գունար Սուլշերի թիմի կազմից մեկական անգամ էլ աչքի ընկան […]

1 1,495 1,496 1,497 1,498 1,499 1,923