Author Archives: Miqayel

Պաշտոնական․ Շալկեի պաշտպանը տեղափոխվեց Լիվերպուլ

Ձմեռային տրանսֆերային պատուհանի փակման օրը «Լիվերպուլը» ևս մեկ գործարք իրականացրեց։ Ինչպես տեղեկանում ենք «Լիվերի» պաշտոնական կայքից, ակումբը վարձակալել է «Շալկե-04»-ի կենտրոնական պաշտպան Օզան Կաբակին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ վարձակալությունը նախատեսված է մինչև 2020/21 մրցաշրջանի ավարտը։ Նշվում է, որ նոր ակումբի կազմում 20-ամյա ֆուտբոլիստը հանդես կգա «19» համարի մարզաշապիկով։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ պայմանագրում լինելու է կետ, […]

Պաշտոնական․ Լիվերպուլը ձեռք բերեց Պրեսթոնի պաշտպանին

Ինչպես տեղեկացնում է «Լիվերպուլի» պաշտոնական կայքը, ակումբը ձեռք է բերել Չեմպիոնշիփը ներկայացնող «Պրեսթոնի» կենտրոնական պաշտպան Բեն Դևիսին ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ մերսիսայդյան ակումբը 25-ամյա կենտրոնական պաշտպանի դիմաց վճարել է 2․5 մլն եվրո, իսկ կողմերի միջև կնքվել է երկարաժամկետ պայմանագիր, որի մանարամասները հայտնի չեն։ Հայտնի է, որ «Լիվերպուլի» նորեկն ընտրել է «28» համարի մարզաշապիկը։ Բեն Դևիսը «Պրեսթոնի» […]

Աղբյուր․ «Օզան Կաբակը տեղափոխվում է Լիվերպուլ․ գործարքը կայացած է»

«Շալկե-04»-ի կենտրոնական պաշտպան Օզան Կաբակը կարիերան կշարունակի «Լիվերպուլի» կազմում։ Այդ մասին տեղեկացնում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։ Աղբյուրի փոխանցմամբ՝ մերսիսայդյան ակումբը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը կվարձակալի ֆուտբոլիստին, որի դիմաց «Շալկեն» կստանա 2․5 մլն եվրո գումար։ Վարձակալության ավարտից հետո «Լիվերպուլը» հնարավորություն է ունենալու 30 մլն եվրոյի դիմաց գնել խաղացողի տրանսֆերը, սակայն պայմանագրում չի ներառվելու պարտադիր գնման […]

Բարսելոնան խոշոր գումար է պարտք Մեսսիին

Ինչպես հայտնի է, «Բարսելոնան» լուրջ ֆինանսական խնդիրներ ունի։ Վերջերս կատալոնական ակումբը պաշտոնապես հայտնեց, որ ակումբի ընդհանուր «մաքուր» պարտքը գերազանցել է 1 մլրդ եվրոն և կազմում է 1․2 մլրդ եվրո։ Հայտնի է նաև, որ ակումբը մեծ վարկ է վերցրել, որպեսզի վճարի խաղացողների աշխատավարձերը, սակայն չի վճարել։ Marca-ն էլ հայտնում է, որ «կապտանռնագույնները» ուշացնում են նաև Լեո […]

Պաշտոնական․ Շախտյորի ֆուտբոլիստը տեղափոխվեց Ատալանտա

Ինչպես տեղեկացնում է «Ատալանտայի» պաշտոնական կայքը, ակումբը Դոնեցկի «Շախտյորից» ձեռք է բերել կիսապաշտպան Վիկտոր Կովալենկոյի տրանսֆերային իրավունքները։ Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև կնքվել է 4․5 տարվա պայմանագիր, իսկ Բերգամոն ներկայցնող ակումբը խաղացողի դիմաց «հանքափորներին» վճարել է ընդամենը 700 հազար եվրո։ Ուկրաինացի ֆուտբոլիստը նոր ակումբի կազմում հանդես կգա «20» համարի մարզաշապիկով։ Հավելենք, որ 24-ամյա ֆուտբոլիստը «Շախտյորի» սան […]

Լիվերպուլը համաձայնության է հասել Շալկե-04-ի պաշտպանի հետ

«Շալկե-04»-ի պաշտպան Օզան Կաբակը ընթացիկ ձմեռային տրանսֆերային պատուհանի վերջին օրը, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի «Լիվերպուլ»։ Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, մերսիսայդյան ակումբը թուրք ֆուտբոլիստի հետ արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը։ Այժմ «Լիվերպուլը» բանակցում է «Շալկե-04»-ի ներկայացուցիչների հետ, որպեսզի համաձայնեցվեն նաև տրանսֆերի ֆինանսական կետերը։ Սպասվում է, որ «կարմիրները» մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտ կվարձակալեն 20-ամյա […]

Ուգանդացի ֆուտբոլիստը գերազանցել է Ռոնալդուի անհավանական ռեկորդը🎥

Շոտլանդական Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի շրջանակում «Մոթերվելը» հյուրընկալվելիս 1։2 հաշվով առավելության է հասել «Ռոս Քաունթիի» նկատմամբ։ Հյուրերին հաղթանակ է պարգևել ուգանդացի կենտրոնական պաշտպան Բևիս Մուգաբին, ով հանդիպման 72-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո խփեց հաղթական գոլը։ Բանն այն է, որ այդ գոլով 25-ամյա ֆուտբոլիստը տպավորիչ ռեկորդի հեղինակ է դարձել։ Ինչպես տեղեկանում ենք «Մոթերվելի» պաշտոնական Twitter-ի օգտահաշվից, […]

Խեդիրան 10 տարի անց վերադառնում է Բունդեսլիգա

«Յուվենտուսի» կիսապաշտպան Սամի Խեդիրան հեռանում է ակումբից։ Ինչպես տեղեկանցում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, 33-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվում է Բունդեսլիգան ներկայացնող «Հերտա»։ Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև արդեն համաձայնեցվել են անձնական պայմանագրի բոլոր կետերը։ Խեդիրան «Հերտայի» հետ պայմանագիր կկնքի մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։ Ջանլուկա դի Մարցիոյի կայքն էլ հայտնում է, որ Սամի Խեդիրան արդեն մեկնել է […]

Ատալանտան շուտով կհայտարարի նոր ձեռքբերման մասին

Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Վիկտոր Կովալենկոն կարիերան կշարունակի «Ատալանտայի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, Բերգամոն ներկայացնող ակումբի և «Շախտյորի» միջև բանակցությունները հանգիստ են ընթացել, և կողմերն արագ համաձայնության են հասել։ Ռոմանոն գրում է նաև, որ 24-ամյա ուկրաինացի ֆուտբոլիստն արդեն մեկնել է Իտալիա, որպեսզի բուժզննում անցնի և պայմանագիր կնքի նոր ակումբի հետ։ Գործարքից այլ […]

Մոնակոն փորձում է խառնվել չեմպիոնական պայքարին🎥

Ֆրանսիական Լիգա 1-ի 22-րդ տուրի վերջին հանդիպման շրջանակում «Մոնակոն» հյուրընկալվելիս «Բոժուար» մարզադաշտում մրցեց «Նանտի» դեմ։ Նիկո Կովաչի սաները, ովքեր վերջին շրջանում բավական հաջող են հանդես գալիս, այս անգամ նույնպես խաղադաշտը լքեցին գլուխները բարձր՝ մրցակցին հաղթելով 1։2 հաշվով։ Հանդիպման մեծ մասում մոնեգասկյան ակումբն ուներ տարածքային լուրջ առավելություն և 60-րդ րոպեի դրությամբ արդեն հաղթում էր երկու գնդակի […]

1 1,460 1,461 1,462 1,463 1,464 1,923