Author Archives: Miqayel

Այաքսի դարպասապահը որակազրկվել է 1 տարով

Ինչպես տեղեկացնում է «Այաքսի» պաշտոնական կայքը, ակումբի և Կամերունի հավաքականի դարպասապահ Անդրե Օնանան ՈՒԵՖԱ-ի կողմից որակազրկվել է 1 տարով։ Պատճառը ՈՒԵՖԱ-ի դոպինգային քաղաքականության խախտումն է։ Որակազրկումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից ի վեր և տարածվում է ինչպես միջազգային, այնպես էլ ազգային ներքին առաջնությունների վրա։ Աղբյուրի փոխանցմամբ՝ 24-ամյա դարպասապահը 2020 թվականի հոկտեմբերի 30-ին դոպինգ-թեստ է […]

Copa del Rey. կայացավ կիսաեզրափակչի վիճակահանությունը

Ինչպես տեղեկացնում է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական Twitter-ի էջը, կայացել է Իսպանիայի գավաթի` Copa del Rey-ի 2020/21 խաղարկության կիսաեզրափակչի վիճակահանություը, ինչի արդյունքում ձևավորվել են հետևյալ զույգերը․ «Սևիլիա» – «Բարսելոնա» «Ատլետիկ Բիլբաո» – «Լևանտե» Հավելենք, որ, ըստ Իսպանիայի գավաթի կանոնակարգի, կիսաեզրափակչից սկսած դիմակայությունները կանցկացվեն երկու խաղով։ Առաջին հանդիպումները կկայանան փետրվարի 10-ին, իսկ պատասխանները՝ մարտի 3-ին։

Չելսին մտադիր է վերադարձնել Ազարին

«Չելսին» կարծես թե մտադիր է վերադարձնել Էդեն Ազարին և այդ հարցի շուրջ տարբերակներ է դիտարկում։ Ինչպես տեղեկացնում է Defenca Central-ը, չնայած վերջին շրջանում բելգիացի ֆուտբոլիստը «Ռեալի» կազմում հաճախ է տարբեր վնասվածքներ ստանում, լոնդոնյան ակումբն Էդեն Ազարին ընգրկել է տրանսֆերային գլխավոր թիրախների շարքում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «ազնվականները» մտադիր են խաղացողին վերադարձնել 40-50 մլն եվրոյի դիմաց։ Լոնդոնցիները կարծում […]

Ռոբերտոն 26 անգամ կորոնավիրուսի դրական թեստ է հանձնել

Իսպանիայի գավաթի 1/4 եզրափակչի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս գերդրամատիկ պայքարում լրացուցիչ ժանանակում 5։3 հաշվով կոտրեց «Գրանադայի» դիմադրությունը։ Կատալոնական ակումբի եզրային պաշտպան Սերժի Ռոբերտոն, ով վերջերս էր ապաքինվել ինչպես վնասվածքից, այնպես էլ կորոնավիրուսից, այդ հանդիպումը սկսեց մեկնարկային րոպեներից, սակայն մինչ խաղին մասնակցելը 28-ամյա պաշտպանն «արկածների» միջով է անցել։ Բանն այն է, որ ինչպես տեղեկացնում է Football Espana-ն, […]

Տոտենհեմ – Չելսի․ մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Անգլիական Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի վերջին հանդիպման շրջանակում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ կընդունի «Չելսիին»։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 00։00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Հ2» հեռուստաընկերության եթերով, իսկ առցանց տարբերակով՝ այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Պաշտոնական․ Հովհանես Հարությունյանը վերադարձավ հարազատ ակումբ

Ինչպես տեղեկացնում է «Փյունիկի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել «Արարատ-Արմենիայի» նախկին կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանի հետ։ ««Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի։ Թիմին է միացել 21-ամյա կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը։ Հարությունյանը հանդիսանում է մեր ակումբի սան։ Հանդես է եկել «Միխալովցե» և «Արարատ-Արմենիա» ակումբներում։ «Փյունիկ» ՖԱ-ն բարի վերադարձ և հաջող խաղ է մաղթում Հովհաննես Հարությունյանին»,- նշվում է «Փյունիկի» […]

Բարսելոնայի նախկին ֆուտբոլիստը երկու անգամ գրավեց Արարատ-Արմենիայի դարպասը🎥

«Արարատ-«Արմենիան» ուսումնամարզական հավաք է անցկացնում Արաբական Միացյալ Էմիրություններում։ Փետրվարի 4-ին Դավիդ Կամպանյայի սաներն ընկերական հանդիպում անցկացրին Ռուսաստանի չեմպիոն Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» դեմ։ Ռուսական ակումբը հաղթեց 4։0 հաշվով։ Մեկական գոլի հեղինակ դարձան Ալեքսեյ Սուտրոմինն ու Վենդելը։ «Զենիթի» կազմից երկու գոլ էլ խփեց «Բարսելոնայի» նախկին վինգեր Մալկոմը, ով աչքի ընկավ 67 ու 70-րդ րոպեներին։ Հիշեցնենք, որ Մալկոմը […]

Վերածնվող Գրիզման․ ֆրանսիացի հարձակվողը ֆանտաստիկ է սկսել 2021 թվականը

Իսպանիայի գավաթի 2020/21 խաղարկության քառորդ եզրափակչի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս գերդրամատիկ պայքարում լրացուցիչ ժամանակում 5։3 հաշվով հաղթեց «Գրանադային»։ Կատալոնական ակումբի կազմում փայլուն հանդիպում անցկացրեց Անտուան Գրիզմանը, ով այդ խաղում դարձավ 2-ական գոլի և գոլային փոխանցման հեղինակ։ Ինչպես տեղեկացնում է Opta Jose-ն, «Բարսելոնա» տեղափոխվելուց ի վեր ֆրանսիացի հարձակվողն առաջին անգամ մեկ խաղի ընթացքում ստեղծել է 4 գոլ […]

Լայպցիգին, հնարավոր է, տեխնիկական պարտություն գրանցեն Լիվերպուլի դեմ խաղում

Փետրվարի 16-ին կմեկնարկի Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության փլեյ-օֆֆ փուլը։ 1/8 եզրափակիչ առաջին հանդիպման շրջանակում «Լայպցիգը» սեփական հարկի տակ կմրցի «Լիվերպուլի» դեմ։ Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, գերմանական ակումբն այժմ աշխատում է այն ուղղությամբ, որ հանդիպումը չտեղափոխվի Գերմանիայից։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «ցլերի» ներկայացուցիչները դիմել են Գերմանիայի կառավարությանը, որպեսզի բացառություն անեն և «Լիվերպուլին» թողնեն երկիր։ Բանն այն է, […]

Ժորդի Ալբայի տպավորիչ «կրակոցը» Գրանադայի դարպասին🎥

Իսպանիայի գավաթի 1/4 եզրափակչի շրջանակում «Բարսելոնան» թրիլլերային սցենարով ընթացած խաղում լրացուցիչ ժամանակում 5։3 հաշվով հաղթեց «Գրանադային» և պայքարը կշարունակի մրցաշարի կիսաեզրափակչում։ Հանդիպման հերոս դարձավ Ժորդի Ալբան, ով ամենակարևոր պահերին դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ։ Իսպանացի եզրային պաշտպանը նախ 90+2-րդ րոպեին հաշիվը դարձրեց 2։2, ինչից հետո խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, ապա 100-րդ րոպեին օգնեց աչքի […]

1 1,457 1,458 1,459 1,460 1,461 1,923