Author Archives: Miqayel

Մաքթոմինայ․ «Մեսսին կարծում էր, թե ես եմ կոտրել նրա քիթը»

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Սքոթ Մաքթոմինայը պատմել է, թե ինչպես է 2019 թվականին ստացել Լեո Մեսսիի մարզաշապիկը Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի շրջանակում «Բարսելոնայի» դեմ խաղից հետո․ «Լեո Մեսսին 100% ներկա պահին լավագույն ֆուտբոլիստն է աշխարհում։ Ի դեպ, ես նրա մարզաշապիկն ունեմ։ Երբ մենք խաղում էինք «Բարսայի» դեմ, Քրիս Սմոլինգը արմունկով հարվածեց նրան, ինչից հետո Լեոյի քթից […]

Հայաստանի հավաքականի կազմից ո՞ր ֆուտբոլիստներն են ամենաշատը վազել Ռումինիայի դեմ խաղում

Հայաստանի ազգային հավաքականը մարտի 31-ին աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի 3-րդ տուրում սեփական հարկի տակ 3։2 հաշվով հիանալի հաղթանակ տարավ Ռումինիայի հավաքականի նկատմամբ։ Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Telegram-ի պաշտոնական ալիքը՝ հղում կատարելով Instatscout վիճակագրական ընկերությանը, Ռումինիայի դեմ խաղում մեր հավաքականի կազմից ամենաշատը վազել է Խորեն Բայրամյանը (11107 մ), ում հաջորդում են Տիգրան Բարսեղյանը (10467 […]

Բարսելոնան Հալանդին ձեռք բերելու համար մտադիր է վարկ վերցնել

Ինչպես արդեն տեղյակ եք, «Բորուսիա Դորտմունդի» ֆուտբոլիստ Էրլինգ Հալանդի գործակալ Մինո Ռայոլան և հայրը՝ Ալֆ-Ինգե Հալանդը, նորվեգացի ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում նախնական բանակցություններ են արդեն վարել «Բարսելոնայի» ղեկավարության հետ։ ESPN-ը հայտնում է, որ Ռայոլան ու Հալանդը հանդիպել են կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտայի և տնօրեն Մատեու Ալեմանիի հետ։ Հանդիպումը տևել է մոտ երկուսուկես ժամ։ Հայտնի է […]

Ռամոսը վնասվածք է ստացել․ նա բաց կթողնի Էլ կլասիկոն և Լիվերպուլի դեմ երկու խաղերը

Ինչպես տեղեկացնում է «Ռեալի» պաշտոնական կայքը, թիմի ավագ Սերխիո Ռամոսը նոր վնասվածք է ստացել։ Աղբյուրի փոխանցմամբ՝ 35-ամյա պաշտպանի մոտ ախտորոշվել է սրունքի մկանների վնասվածք, որը նա ստացել է Իսպանիայի հավաքականի ճամբարում։ Իսպանացի լրագրող Խոսե Լուիս Սանչեսն էլ հայտնում է, որ այդ վնասվածքի պատճառով Ռամոսը բաց կթողնի նվազագույնը 1 ամիս։ Այսպիսով, Սերխիո Ռամոսը «արքայական» ակումբին չի […]

Ռայոլան և Հալանդի հայրը մեկնել են Մադրիդ․ նրանք կհանդիպեն Ռեալի ներկայացուցիչների հետ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Էրլինգ Հալանդի գործակալ Մինո Ռայոլան և հայրը՝ Ալֆ-Ինգե Հալանդը մեկնել են Բարսելոնա։ Կատալոնիայի մայրաքաղաքում նրանք հանդիպել էին «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի հետ, ինչից հետո չարտերային չվերտով Ռայոլան ու Հալանդը մեկնել են նաև Մադրիդ, որտեղ նրանք պետք է հանդիպեն «Ռեալի» ներկայացուցիչիների հետ։ Այդ մասին տեղեկացնում է իտալացի լրագրող Ֆաբրիցո […]

Marca-ն անդրադարձել է Հայաստանի հավաքականի հաղթանակին

Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի շրջանակում Հայաստանի հավաքականը 3-րդ տուրում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 3։2 հաշվով կամային հաղթանակ տարավ Ռումինիայի ընտրանու նկատմամբ՝ ընթացիկ ընտրական մրցաշարում տոնելով երրորդ անընդմեջ հաղթանակ։ Խաղից հետո մեր հավաքականի հաղթանակին է անդրադաձել իսպանական հեղինակավոր Marca պարբերականը․ «Ի՜նչ խենթություն են այժմ ապրում հայերը։ Առաջին խաղակեսում գնդակին ավելի շատ տիրում […]

Սպերցյան․ «Այսպիսի նորամուտի մասին կարելի է միայն երազել»

Հայաստանի ազգային հավաքականը մարտի 31-ին աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի 3-րդ տուրում սեփական հարկի տակ 3։2 հաշվով հիանալի հաղթանակ տարավ Ռումինիայի հավաքականի նկատմամբ։ Հանդիպման հերոսներից մեկը դարձավ Հայաստանի հավաքականի նորեկ Էդուարդ Սպերցյանը, ով, ընդմիջմանը դուրս գալով փոխարինման, նախ 56-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը, ապա 89-րդ րոպեին վաստակեց 11-մետրանոց հարվածի իրավունք, որն անվրեպ իրացրեց Տիգրան Բարսեղյանը, պարգևելով […]

Շաղոյան․ «Այսպիսի աջակցության ներքո չեմ կարող վատ հանդես գալ»🎥

Հայաստանի ազգային հավաքականը մարտի 31-ին աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի 3-րդ տուրում սեփական հարկի տակ 3։2 հաշվով հիանալի հաղթանակ տարավ Ռումինիայի հավաքականի նկատմամբ։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ մեր հավաքականի նորեկ Ժիրայր Շաղոյանը կիսվել է տպավորություններով։ Հավելենք, որ Շաղոյանը 21-րդ դարում ծնված առաջին ֆուտբոլիստն է, ով հանդես է եկել Հայաստանի […]

Հարոյան․ «Ուզում եմ նվիրեմ մեր ազգին այս հաղթանակները»

Հայաստանի ազգային հավաքականը մարտի 31-ին աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի 3-րդ տուրում սեփական հարկի տակ 3։2 հաշվով հիանալի հաղթանակ տարավ Ռումինիայի հավաքականի նկատմամբ։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ մեր հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը կիսվել է տպավորություններով․ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Լապորտան հանդիպել է Ռայոլայի ու Հալանդի հոր հետ🎥

«Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Էրլինգ Հալանդի գործակալ Մինո Ռայոլան և հայրը՝ Ալֆ-Ինգե Հալանդն այժմ գտնվում են Բարսելոնայում։ Այդ մասին տեղեկացնում է իտալացի լրագրող Ֆաբրիցո Ռոմանոն՝ հղում կատարելով Sport-ին։ «Մինո Ռայոլան ներկա պահին Բարսելոնայում է։ Այս տղեկությունը 100% ճիշտ է և հաստատված։ Նա Բարսելոնա է մեկնել «Բորուսիայի» ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո, որոնց հետ քննարկել է նորվեգացի ֆուտբոլիստի […]

1 1,407 1,408 1,409 1,410 1,411 1,925