Ալաշկերտը պատասխան խաղում խոշոր հաշվով հաղթեց Մակեդոնիային

Ալաշկերտը պատասխան խաղում խոշոր հաշվով հաղթեց Մակեդոնիային

18/07/2019 - 20:48

Եվրոպա լիգայի որակավորման 1-ին փուլի պատասխան խաղում «Ալաշկերտը» հյուրընկալվել էր Հյուսիսային Մակեդոնիայի «Մակեդոնիային»:

Մեր թիմը հաղթեց 3:0 հաշվով: Հանդիպման 21-րդ րոպեին Նենադովիչը բացել է հանդիպման հաշիվը: 68-րդ րոպեին Գալվաոն կրկնապատկել է հաշիվը, իսկ 6 րոպե անց Տարոն Ոսկանյանը հաշիվը դարձրել է խոշոր:

Այսպիսով, Աբրահամ Խաշմանյանի թիմը դիմակայությունը հաղթում է 6:1 հաշվով և դուրս է գալիս ԵԼ-ի որակավորման 2-րդ փուլ, որտեղ մրցակիցը ռումինական «Միլսամի» (Մոլդովա) – «Ստյաուա» (Ռումինիա) զույգի հաղթողն է:

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023