Ոչ անգլիական ֆուտբոլ  խաղացող անգլիական թիմը․ Լեսթեր 2։0 Արսենալ?

Ոչ անգլիական ֆուտբոլ խաղացող անգլիական թիմը․ Լեսթեր 2։0 Արսենալ?

10/11/2019 - 00:15

Անգլիական 12-րդ տուրում Բրենդան Ռոջերսի «Լեսթերը» սեփական հարկի տակ մցրում էր «Արսենալի» դեմ և կարողացավ առավելության հասենլ 2։0 հաշվով։

Հանդիպման գոլերը խփվեցին երկրորդ խաղակեսում։ 68-րդ րոպեին նախ աչքի ընկավ Ջեյմի Վարդին, ապա Վարդիի փոխանցումից հետո,75-րդ րոպեին աչքի ընկավ Ջեյմս Մեդիսոնը՝ դնելով խաղի վերջակետը։

Բրենդան Ռոջերսի սաները զարմացնում են իրենց մասամբ ոչ անգլիական ֆուտբոլով։ Ցույց տվեք մի քանի անգլիական թիմ, որոնք խաղում են ցածրից կարճ փոխանցումներով, և ես հետ կվերցնեմ «ոչ անգլիական» բաղադրիչը։ Ակնայտ է, որ այդ «ոչ անգլիական» բաղադրիչում մեծ գերակատարում ունի կոնտրպրեսինգը, որը սկսվում է դեռևս մրցակցի տուգանայինի մատույցներից՝ գնդակն անիջապես կորցնելուն պես։

Այօրվա խաղում «Արսենալի» խաղացողները գրեթե բոլոր խաղային ասպեկտներում զիջում էին աղվեսներին»։ Զինագործների մոտ ամենանկատելի խնդիրն պաշտպանությունից դուրս գալն էր, քանի որ հիանալի էր աշխատում Նդիդի-Տիլեմանս զույգը, ովքեր պարզապես ցեմենտում են «Լեսթերի» դաշտի կենտրոնը։

«Արսենալի» կազմում խնդիրներն այնքան շատ են պաշտպանությունում և դաշտի կենտրոնում, որ Ունային Էմերին ստիպված խաղադաշտ է դուրս բերում այնպիսի խաղացողների, ինչպիսիք են Մատեո Գենդուզին, Ռոբ Հոլդինգը և Կալում Չեմբերսը, ովքեր, մեղմ ասած, չեն տպավորում իրենց խաղով։ Արդյունքը՝ «Լեսթերի» կատարած 25 հարվածն է դեպի «Արսենալի» դարպասը, որից 7-ն ընթացել է հենց դարպասին։ Հատկապես առաջին գոլի ժամանակ, որը բավական դասական գրոհ ստացվեց, Մատեո Գենդուզին պարզապես կանգնած նայում էր, թե ինչպես է Ռիկարդո Պերեյրան փոխանցում Յուրի Տիլեմանսին, ով էլ արդյունավետ փոխանցում կատարեց Վարդիին։

«Լեսթեր» առավելություն ուներ դեռևս առաջին խաղակեսից հետո, սակայն միայն երկրորդ խաղակեսում հաջողվեց քանակը վերածել որակի։ Հանուն արդարության նշենք նաև, որ «Արսենալը» նույնպես որոշակի պահեր ուներ առաջին խաղակեսում, հատկապես հիշատակման է արժանի Ալեքսանդր Լակազետի վրիպումը մոտ տարածությունից։

Իսկ առաջնությունում բաց թողած ընդամենը 8 գնդակը, որն, ի դեպ, լավագույն արդյունքն է, փաստում է այն մասին, որ «Լեսթերը» բացարձակ չի զգում Հարի Մագուայերի պակասն, այլ, ընդհակառակը, ավելի վստահ տեսք ունի պաշտպանությունում։

«Լեսթերն» այս խաղով միանշանակ Չեմպիոնների լիգայի մակարդակի արդյունքներ է գրանցում և այս խաղից հետո 26 միավորով արժանիորեն զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ Եվ, իրոք, այսպես շարունակելու դեպքում, մրցաշրջանի ավարտից հետո «աղվեսները» կնվաճեն ՉԼ ուղեգիր։ Արդեն իսկ 5-րդ հորիզոնականում գտնվող «Շեֆիլդ Յունայթեդից» նրանք առաջ են ոչ ավել, ոչ պակաս 9 միավոր, որն ամուր պաշար է։ «Արսենալն» էլ վերջին 4 խաղերում վաստակելով ընդամենը 2 միավոր, 17 միավորով նահանջեցին 6-րդ հորիզոնական, 4-րդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթիին» զիջելով 8 միավոր։ «Արսենալի» երկրպագուներին համբերություն ենք մաղթում։

Սիրե՛ք ֆուտբոլն, ապրե՛ք ֆուտբոլով ։) !

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023